Последние новости

Լավրով. Եռակողմ պայմանավորվածության հիմքում ընկած են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված սկզբունքները

Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության հիմքում ընկած են այն հիմնական սկզբունքները որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից և համաձայնեցվել են կողմերի հետ: Այս մասին Մոսկվայում իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է News.am-ը:

«Վերջին տարիներին համանախագահները մեծ աշխատանք են կատարել, այդ թվում` մշակել, ընդհանուր առմամբ, չնայած ոչ մանրամասն, կողմերի հետ համաձայնեցրել են կարգավորման հիմնական սկզբունքները: Այս սկզբունքներն էլ հիմք են հանդիսացել այն պայմանավորվածության համար, որը նոյեմբերի 9-ին ամրագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունում: Ես նկատի ունեմ 5 և 2 շրջանների փոխանցումը Ադրբեջանին, տարածաշրջանում անվտանգության ապահովման համար խաղաղապահների տեղակայումը, Ղարաբաղի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքի ստեղծումը և տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումը: Այս ամենը ամրագրված է հայտարարության մեջ և սկսում է իրականացվել առավելագույն արդյունավետությամբ»,- ասել է Լավրովը:

Լավրովը նշել է, որ հումանիտար կենտրոնի ներկայացուցիչներն ու խաղաղապահները ակտիվորեն համագործակցում են տեղի բնակչության հետ: Ղարաբաղ վերադարձող քաղաքացիներին առաջին իսկ օրվանից օգնություն է ցուցաբերվել: Նրա խոսքով՝ այս գործընթացը կայուն բնույթ է ստանում, և մարդիկ ավելի ու ավելի մեծ վստահություն են ձեռք բերում:

Նա հիշեցրել է, որ հայտարարությունն անցյալ շաբաթ համանախագահող երկրների արտգործնախարարների կողմից աջակցություն է ստացել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի վիրտուալ նիստում:

Լավրովի խոսքերով, ՄԱԿ գլխավոր քարտուղարը պատրաստում է գնահատման առաքելություն, որում ընդգրկված կլինեն մասնագիտացված, հատուկ հաստատությունների և ՄԱԿ-ի ծրագրերի ներկայացուցիչներ, որոնք դեկտեմբերի կեսին կայցելեն Ղարաբաղ. «Մոսկվան ուզում է, որ այս կառույցները ուշադրությունը կենտրոնացնեն օգնություն ցուցաբերելուն այն ուղղություններով, որտեղ այն հատկապես կարևոր և արդիական է։ Մասնավորապես, դա վերաբերում է ենթակառուցվածքի, բնակարանային ֆոնդի վերականգնմանը, հումանիտար հարցերի լուծմանը»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ