Последние новости

Այս պահից սկսած ՀՀ քաղաքիներն ազատ են խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար

«Հայրենիքի փրկության շարժման» անունից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով, տեղեկացնում է News.am:

Ուղերձում ասվում է. «Դեկտեմբերի 5-ին «Հայրենիքի փրկությն շարժման» հանրահավաքի ժամանակ մենք միասին վերահաստատեցինք Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջը և հանրահավաքից հետո մենք այդ պահանջը փոխանցեցինք իրեն՝ ժամանակ տալով մինչև երեքշաբթի ժամը 12-ը հրաժարական տա և հեռանա: Ինչպես տեսնում եք արդեն 12.08 րոպե է և Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել: Հետևաբար, այս պահից սկսած մինչև 17.00-ն ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ և գործողություններ անելու, իրենց բողոքը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար:

Ես դիմում եմ մեր քաղաքացիներին իրենց բոլոր գործողություններն անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների: Դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը և երբեք չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ կիրառել մեր ժողովրդի նկատմամբ:

Մեկ անգամ ևս դիմում եմ Նիկոլ Փաշինյանին. Նիկոլ, միևնույն է դու հեռանալու ես, հեռացիր անցնցում, գոնե այս անգամ խնայիր պետ պետությունն ու պետականությունը: Գնա անցնցում, մի խաթարիր մեր երկրի ներքին կյանքը: Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի և պետության համար:

Սիրելի քաղաքացիներ, դուք այս պահից ազատ եք խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար և նորից եմ կրկնում, չտրվեք սադրանքների: Ամեն ինչ պետք է լինի օրենքի ու օրինականության շրջանակներում: Նիկոլ հեռացիր»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ