ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ դիմումները՝ կիրառել հրատապ միջոց ևս 23 հայ գերիների նկատմամբ
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է իրավապաշտպան, Արտակ Զեյնալյանը:
Գերության մեջ հայտնված անձինք են՝
1. Հրաչյա Գաբրիելյանը,
2. Էրիկ Մխիթարյանը,
3. Խաչատուր Միքաելյանը,
4. Հրաչյա Սեյրադարյանը,
5. Արտյոմ Կարապետյանը,
6. Լիպարիտ Թադևոսյանը,
7. Աշոտ Եսայանը,
8. Դավիթ Դանիելյանը,
9. Արծվիկ Չոբանյանը,
10. Գեղամ Մարտիրոսյանը,
11. Միքայել Միրզոյանը,
12. Համլետ Մալխասյանը,
13. Արմեն Մարտիրոսյանը,
14. Սևան Ղազարյանը,
15. Սերոբ Գալոյանը,
16. Մուշեղ Նուրբեկյանը,
17. Հովհաննես Գաբրելյանը,
18. Սերգեյ Մանուկյանը:
Ձերբակալված քաղաքացիական անձինք են
1. Կամո Մանասյանը,
2. Բորյա Բաղդասարյանը,
3. Մակսիմ Գրիգորյանը,
4. Կարեն Պետրոսյանը,
5. Սեդրակ Պետրոսյանը։
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 07.12.2020թ, 09.12.2020թ, 10.12.2020թ, 11.12.2020թ և 14.12.2020թ:
Բացի այս, Ադրբեջանի Կառավարությունը, ի պատասխան նախորդ գործերով Եվրոպական դատարանի բարձրացրած հարցադրումների, տվել է ձևական, խուսափողական և ոչ լիարժեք պատասխան, մասնավորապես՝ փաստարկված չի պատասխանել, թե՝ որտե՞ղ և ինչպիսի՞ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները, չի ներկայացրել նրանց բուժզննության և հնարավոր բուժման ենթարկելու որևէ ապացույցով` հայտնելով, թե` դրանք կներկայացնի «առաջիկայում», տեղեկացնում է Lragir.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-28 20:00
Ситуация в отношениях Армении и России не вселяет оптимизма из-за позиции армянского руководства, которое сознательно рушит отношения с РФ. Об этом 28 марта заявил министр иностранных дел России Сергей Лавров в интервью «Известиям».
-
2024-03-28 19:30
Председатель общественной организации «Гражданское сознание», основатель сайта AntiFake.am, политзаключенный Нарек Самсонян из УИУ «Армавир» направил открытое письмо-вопрос послу США в Армении Кристине Куинн, полный текст которого мы приводим ниже:
-
2024-03-28 19:28
Члены комитета по безопасности и политическим вопросам Совета Европы посетят с рабочим визитом Армению, сообщает "Арменпресс".
-
2024-03-28 19:26
Франции есть что предпринять в вопросе укрепления обороноспособности и суверенитета Армении. Об этом заявила в интервью «Арменпресс» руководитель парламентской группы дружбы Франция-Армения Национального Собрания Франции Анн-Лоранс Петель.