Վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1126 մարդ
Ռուս խաղաղապահ ուժերի աջակցությամբ վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1126 փախստական, խաղաղապահ առաքելության գործունեության ողջ ընթացքում՝ ավելի քան 36 000-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:
«Վերջին մեկ օրում Հայաստանից իրենց նախկին բնակության վայր է վերադարձել ևս 1126 մարդ: Խաղաղապահ գործողությունների անցկացման ողջ ընթացքում ապահովվել է ավելի քան 36 հազար փախստականի անվտանգ վերադարձը»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Գեներալը հայտնել է, որ հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս սակրավորները շարունակում են պայթուցիկ առարկաներից մաքրել այն տարածքները, որտեղ մարտեր են ընթացել: Կոնաշենկովի խոսքով՝ վերջին մեկ օրում մաքրվել է մոտ 5 հեկտար տարածք, 1,5 կմ երկարությամբ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 444 պայթյունավտանգ առարկա: Ողջ ընթացքում վնասազերծվել է ավելի քան 4500 պայթյունավտանգ առարկա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-18 13:39
Заместитель официального представителя Госдепа Ведант Патель отметил на брифинге, что США не были участниками трехстороннего заявления, которым был положен конец боевым действиям в Нагорном Карабахе в 2020 году и размещены российские войска в этом регионе, передает АРКА.
-
2024-04-18 13:37
Глава МИД Ирана Амир Абдоллахиан заявил, что они предупреждали США по дипломатическим каналам о готовящемся ударе по Израилю, сообщает IRNA.
-
2024-04-18 13:36
Франция стала самым крупным покупателем российского газа в Евросоюзе: в первые три месяца 2024 года Россия увеличила поставки сжиженного природного газа (СПГ) в страну на 75% в годовом выражении. Об этом сообщает РИА Новости со ссылкой на данные аналитического центра CREA, передает Sputnik Армения.
-
2024-04-18 12:53
Эксперт Фонда стратегической культуры, российский политолог Андрей Арешев ответил на вопросы армянского ИАЦ VERELQ.