Последние новости

Կարմիր խաչ. Հաստատված գերիների թիվն աճել է

Ադրբեջանում պահվող հայ գերիների հաստատված թիվն աճել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Այցելությունները կողմերի կողմից պահվող անձանց շարունակվում են կանոնավոր կերպով։ Ավելի շատ պահվող անձանց մասին է տեղեկություն ստացվում, ավելի շատ այցեր են կատարվում», – ասել է Ամատունին։

Նա ընդգծել է, որ ԿԽՄԿ-ն մշտական կապ է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ` ռազմագերիների և պատանդների հարցերով։

Ըստ Ամատունու, իշխանությունների կողմից պահվող անձանց գտնվելու վայրի հաստատումից հետո, ԿԽՄԿ ներկայացուցիչները դիմում են անձին պահող կողմին՝ նրան այցելելու, նրա առողջական վիճակին ծանոթանալու և հարազատների հետ նրան կապելու համար։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ