Последние новости

Mediaport․ Ապարանում Փաշինյանին աջակցող հանրահավաքի մասնակիցների թիվը եղել է շուրջ 40

Ապարանում Նիկոլ Փաշինյանին աջակցող հանրահավաքի մասնակիցների թիվը եղել է շուրջ 40։Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։

«Ապարանում Նիկոլ Փաշինյանին աջակցող հանրահավաքի համար հազիվ 40 մարդ են հավաքել։

Այս պահին Ապարանում ընթանում է ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաք, որի մասնակիցների թիվը չի գերազանցում 40-ը:

Mediaport-ի փոխանցմամբ՝ հավաքը կազմակերպվել է Սուրեն Պապիկյանի ու Արագածոտնի մարզպետի կողմից: Փողոց դուրս եկածները հիմնականում մարզպետարանի աշխատակիցների ազգականներն են, մեծամասամբ տարեց մարդիկ:

Այն, որ հանրահավաքը բեմականացված է ապացուցում է նաև այն փաստը, որ իշխանական 1in.am-ը առաջին իսկ պահից ապահովում է դրա հեռարձակումը՝ ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ Ապարանի համայնքապետը և վարչական ղեկավարները երեկ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, համայնքում հակաիշխանական տրամադրություններ են»,- գրում է տելեգրամյան ալիքը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ