Последние новости

Վանեցյանը նոր կարգախոս է առաջարկում՝ «Ամանորն՝ առանց դավաճան Փաշինյանի»

Ամոթ է, որ մի քանի հազար ոստիկաններ, մահակներվ և հատուկ հանդերձանքով, փորձում են Նիկոլ Փաշինյանին պաշտպանել սեփական ժողովրդից, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա ազգաբնակչությանը կոչ արեց միանալ իրենց բողոքի ակցիային, ոչ թե իրադարձությունների զարգացմանը հետևել հեռուստատեսությամբ կա համացանցով:

«Նիկոլ Փաշինյանը վախեցած թաքնվում էր կամ կառավարական ամառանոցում՝ հազարավոր ոստիկանների և անհայտ ծագմամբ զինվորական հագուստներով մարդկանց թիկունքում, կամ բունկերներից լայվերով փորձում էր ղեկավարել երկիրը: Բայց հիմա, երբ երկու Վեհափառները նրան հայրաբար հորդորում են հրաժարական տալ, հավատք ունեցող, աստվածավախ մարդը պետք է միանշանակ հրաժարական տա, արձագանքի այդ կոչերին:

Նիկոլն անկասկած գնալու է: Եկեք հիմա մի կարգախոս որոշենք՝ «Ամանորն՝ առանց դավաճան Նիկոլի», - ասաց Վանեցյանը, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ