Последние новости

Հանրահավաքը կշարունակվի վաղը՝ 11:00-ին կառավարության շենքի մոտ

ԱԺ-ի դիմաց ընդդիմության հանրահավաքն այսօր` դեկտեմբերի 9-ին, ավարտվեց: Ընդդիմությունը վաղը ժամը 11:00-ին կհավաքվի Կառաավարության շենքի դիմաց` պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հանրահավաքի ավարտին ելույթ ունեցավ քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը, ով ասաց, որ ինքը չի ներկայացնում որևէ կուսակցություն, այլ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ արժանապատիվ քաղաքացուն:

«Ես միացել եմ այս շարժմանը, որպեսզի պաշտպանեմ իմ ու ձեր ապրելու իրավունքը, արժաապատվությունը և մեր ապագա հաղթանակների հիմքը դնենք: Պահանջում եմ` միացեք այս շարժմանը և պայմանավորվենք, որ մյուս անգամ այսպես գերի կանգնելու դիրքով չենք կանգնելու: Ես հասկանում եմ, որ շատերը ծնկած են, շատերը սգի մեջ են, բայց ոտքի ելեք, ժողովուրդ»,-ասաց նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ