Последние новости

Վազգեն Մանուկյան. Անկախ իր կարծիքից, Փաշինյանը գնալու է․ դա անխուսափելի է

Այս վիճակում, եթե երկրի ղեկավարը չի տալիս հրաժարական, դժվարանում եմ պատկերացնել ինչ դեռ պետք է անի, որպեսզի իր համար իր հրաժարականը դառնա տրամաբանական։ Մի քանի հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Անկախ իր կարծիքից, ինքը գնալու է։ Դա անխուսափելի է, հարցն այն է, թե մինչև գնալն ինչքան վնաս կհասցնի բերել մեր ժողովրդին ու պետությանը», ասել է 3-րդ հանրապետության առաջին վարչապետը։

Նոր կառավարությունն, ըստ նրա, կապահովի մաքուր ընտրութուններ, ում և ինչպես կընտրի ժողովուրդը, պետք է ինքը որոշի։

«Ժամանակավոր կառավարության համար ընտրվել է 1 տարի ժամկետ, որովհետև այժմ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելն անհեթեթություն կլիներ, որովհետև երկիրն այն վիճակում է, երբ կան հրատապ հարցեր, հոգեբանական ճնշում, կավելանա կուսակցությունների՝ իրար դեմ պայքարը, ինչն էլ կնշանակի ուղղակի կործանել Հայաստանը», շեշտել է նա։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ պետք է ուժեղ, պաշտպանված պետություն լինել, որովհետև չի կարող թույլ, ստորաքարշ, «պպզած» երկրում լինել բարեկեցություն։

«Մինչև երկիրն իր առջև չի դնում մեծ նպատակներ, չի հզորանում, չի ապահովում իր պաշտպանությունը, այդպիսի երկրում բարեկեցություն լինել չի կարող»,- ասել է նա և նշել, որ իր կանխատեսմամբ՝ մոտակա 2-3 տարվա ընթացքում կտրուկ փոփոխություններ են լինելու տարածաշրջանում։ Վազգեն Մանուկյանի խոսքով՝ հասարակության լայն շերտերը պետք է քննարկումներ սկսեն երկրի ապագայի վերաբերյալ։

Ինչպե՞ս է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը

«Նիկոլ Փաշինյանից կարող ենք ազատվել հետևյալ դեպքերում՝ ինքնակամ գնա, որի հավանականությունը քիչ եմ տեսնում, չնայած չեմ բացառում, երկրորդ՝ որ հասարակությունն այնքան համախմբված է իր գնալու շուրջ, որ ինքը միգուցե չի գիտակցում, բայց իր կուսակիցներն են գիտակցում և իմպիչմենտի միջոցով նրան հեռացնում են պաշտոնից, դա էլ է հնարավոր»,- ասել է Վազգեն Մանուկյանը։ Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե բախումներն անխուսափելի են, Մանուկյանն ասաց՝ ինքը նոր չէ քաղաքականության մեջ և կարելի է գնահատել իր անցած ուղին և տեսնել՝ այդպիսի բան հնարավո՞ր է, թե՞ ոչ։ «Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այս գնահատականի մեջ մի քիչ սխալ է»։

Նախկին նախագահների հետ գործակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան, Վազգեն Մանուկյանը նշել է, որ հատկապես այս պատերազմի օրերին մշտական կապի մեջ է եղել Ռոբերտ Քորաւրյանի հետ, փոխանակել տեղեկատվություն, խոսել է նաև Սերժ Սարգսյանի հետ, ինչ-որ պահի փորձել է միջնորդավորված կապ հաստատել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց չի ստացել, թեև մտադիր է նորից փորձել։ Նրա խոսքով՝ ինքն այդ բաժանումները չի ընդունում, սևուսպիտա, նակիններ և այլն մեր ահռելի խնդիրների համեմատ մեր հակասությունները աննշան նշանակություն ունեն, ասել է նա։

«Կարելի է արձանագրել, որ այս վերջին 30 տարիների ընթացքում մեր բոլոր ջանքերն Արցախի հարցի վերաբերյալ համարյա ամբողջությամբ հեչ եղան»,- ասել է նա և ավելացրել, որ կորցրել ենք արցախցիների մի քանի հարյուր տարվա պայքարի ձեռքբերումները, կորցրել ենք մեր անվտանգության երաշխիքները, հիմա հիմնական և միակ երաշխիքը դարձել են ռուսական խաղաղապահ զորքերը։

Ըստ նախկին վարչապետի՝ չի կարող թույլ, ստորաքարշ երկրում լինել բարեկցություն, դա անհնարին է։

Վ.Մանուկյանն ընդունում է, որ եթե ինչ-որ կուսակություն իշխանության է և այդ իշխանությունը տանուլ է տվել ազգային հարցեր, հանցագործություններ են արել, միշտ պատասխանատվությունն անձնական է, ոչ թե կոլեկտիվ, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ