Փորձագետ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԸ 18,5 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ ԱՎԵԼԱՑՆԵԼ. ՍԱ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է
Ռազմական ծախսերը պետք է ավելացնել պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատելու հաշվին: Փոխարենը, ծախսերի այս հոդվածը գրանցել է 8,8% աննախադեպ աճ, մինչդեռ հաջորդ տարվա ռազմական ծախսերը նախատեսվում է ավելացնել միայն 1,3%-ով: Սա անհեթեթություն է ու խայտառակություն:
Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Ըստ նրա, ընդհանուր կառուցվածքում ռազմական ծախսերը կազմում են 16,2%, պետական ապարատի պահպանման ծախսերը` շուրջ 360 մլրդ դրամ (մոտ 20%), ընդ որում՝ պարգևավճարները նախատեսվում է ավելացնել 18,5 մլրդ դրամով:
«Ակնհայտ է, որ այդ ցուցանիշները պետք է ճշգրտվեն՝ 20%-ը պետք է ուղղվի ռազմական կարիքներին, իսկ ուռճացած պետական ապարատի պահպանման ծախսերը չպետք է ավելանան, այլ ավելի շուտ կրճատվեն 8,8%-ով»,- հավելեց նա: Փորձագետը նշեց, որ, ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունները Արցախում պատերազմի հետևանքների լրջությունը, կարծես, չեն գիտակցում: «Այս մասին է վկայում նաև այն փաստը, որ բյուջեի նախագիծը մշակվել է նույն տրամաբանությամբ, ինչ որ արվել է վերջին տասնամյակների ընթացքում: Չնայած նոր իշխանությունների կողմից ռազմական ծախսերի ավելացմանը (ավելի քան 400 միլիոն դոլարով), պետք է հասկանալ, որ դա Ադրբեջանի ծախսերի համեմատ շատ քիչ է: Հաշվի առնելով, որ լարվածությունը պահպանվում է, առաջիկա տարիներին ռազմական ծախսերի տրամաբանությունը պետք է բոլորովին այլ լինի»,- եզրափակեց Մարգարյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-19 15:4156
Стабильность в регионе Южного Кавказа очень важна для Евроатлантического региона. Об этом заявил генеральный секретарь НАТО Йенс Столтенберг на совместном брифинге с премьер-министром Армении Николом Пашиняном 19 марта в Ереване.
-
2024-03-19 15:4066
Власти Белгородской области приняли решение вывезти в другие российские регионы порядка 9 тыс. детей, сообщил губернатор Вячеслав Гладков.
-
2024-03-19 15:0092
Президент Армении Ваагн Хачатурян поздравил Владимира Путина с переизбранием на посту президента РФ, сообщает пресс-служба президента Армении.
-
2024-03-19 14:5893
Попытки НАТО расширить влияние вряд ли смогут добавить стабильности на территории Северного Кавказа, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, передает РИА Новости.