Последние новости

Սեմյոն ԲԱՂԴԱՍԱՐՈՎ. ՉԵՄ ԶԱՐՄԱՆԱ, ԵԹԵ ԻՄԱՆԱՆՔ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԹԻՄԸ ԱՅԴ ՏԱՐԱԾՔԸ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐՈՎ ՈՒՂՂԱԿԻ ԾԱԽԵԼ ԵՆ

Ադրբեջանում դեկտեմբերի 10-ին կնշեն նոր տոն՝ հաղթանակի օրը (ի պատիվ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի): Դրան մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Բաքվին ռազմական օգնություն է ցույց տվել:

Թուրքիան ակտիվորեն փորձում է առաջ մղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությանն իր մասնակցությունը, չնայած Անկարան պաշտոնապես կապ չունի Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կնքված հրադադարի հետ: Էրդողանի ներկայությունը Բաքվում, կարծես թե, հարկադրված զիջում է Ռուսաստանին: Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտական կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը «Свободная Пресса»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասում ազդեցության մենաշնորհը:

«Էրդողանն ահռելի ավանդ ունեցավ Լեռնային Ղարաբաղում Բաքվի հաջողության մեջ, ինչն անհնար է հերքել: Նույնիսկ Ղարաբաղի Պաշտպանության բանակի վատ պատրաստվածությունը և Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը հաշվի առնելով: Այս պատճառով նա գնում է շքերթի, որտեղ նրան ողջունելու են ինչպես հերոսի: Հիմա Թուրքիան Հարավային Կովկասում է, իսկ Ռուսաստանի մենաշնորհն այնտեղ ավարտվել է: Ադրբեջանում՝ հաստատապես»,- նշել է Բաղդասարովը:

Նրա կարծիքով՝ Ղարաբաղում պարտության մեղավորությունը զգալի չափով ընկած է Հայաստանի ղեկավարության վրա. «Չեմ զարմանա, եթե իմանանք, որ դա կանխամտածված է արվել, և Փաշինյանն ու նրա թիմը այդ տարածքը որոշակի գումարով ուղղակի ծախել են: Նրանք արել են այն, ինչը պետք է անեին ռազմական գործողությունների ժամանակ: Ուստի անիմաստ էր Ռուսաստանի միանշանակ աջակցության ցուցաբերումը: Առավել ևս, որ որոշակի ռազմատեխնիկական օգնություն, այնուամենայնիվ, ցույց է տրվել: Հակամարտության գոտի ռուսական խաղաղապահ ուժեր մտցնելը ճիշտ միջոցառում էր: Այլ հարց է, որ Ադրբեջանի գործողություններն առանձնապես չվիճարկելով, որը ցանկանում էր վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, Մոսկվան պետք է խիստ կերպով պահանջեր նրա տարածքից թուրքական ուժերի և թրքամետ ահաբեկչական խմբավորումների դուրսբերումը: Չէ՞ որ սրանք մեր սահմաններն են: Մենք չափից ավելի հաճախ ենք համաձայնում մարտավարական վնաս կրելուն հանուն պատրանքային ռազմավարական օգուտի:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ