Последние новости

Մարտունու բնակիչը մոլորվել ու հատել է Ադրբեջանի սահմանը. նրան սպանված են գտել

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Արարատ Խաչատրյանը նոյեմբերի 30-ի երեկոյան մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Մարտունու քաղաքապետարանից։

«Գիշեր է եղել, մառախուղ, նա էլ ճանապարհը շփոթել է։ Օրեր անց նրան սպանված են գտել, ու դին Կարմիր խաչի միջոցով հանձնել են մեզ։ Չգիտենք` ինչ է եղել»,–ասացին քաղաքապետարանից։

Մարտունու քաղաքապետարանից հայտնեցին նաև, որ դեպքի մասին տեղյակ է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, համապատասխան քայլեր են արվում։

Արարատ Խաչատրյանն ամուսնացած է, երեք երեխա ունի։ Նա ակտիվորեն մասնակցել էր պատերազմին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ