Последние новости

Հայրենքի փրկության շարժման հայտարարությունը

Փաշինյանին և մարզերում գործող նրա մանկլավիկներին, բռնակալի ապօրինի հրահանգներին հնազանդ և կամակատար դարձած որոշ ուժային կառույցների զգուշացնում ենք. չհանդգնե՛ք ահաբեկելով և ուժի սպառնալիքով լռեցնել համայնքների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում իշխող խմբի և նրա վարչապետի ազգակործան քաղաքականության դեմ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենքի փրկության շարժումը, տեղեկացնում է News.am։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Նիկոլ Փաշինյանի ազգադավ բռնապետական ռեժիմը, հոգեվարքի ցնցումների մեջ փորձելով երկարաձգել իր գոյությունը, բռնաճնշումներ է գործադրում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների նկատմամբ, ովքեր հայրենադավ ու ծախու ռեժիմի անհապաղ հրաժարականն են պահանջում:

Փաշինյանին և մարզերում գործող նրա մանկլավիկներին, բռնակալի ապօրինի հրահանգներին հնազանդ և կամակատար դարձած որոշ ուժային կառույցների զգուշացնում ենք. չհանդգնե՛ք ահաբեկելով և ուժի սպառնալիքով լռեցնել համայնքների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում իշխող խմբի և նրա վարչապետի ազգակործան քաղաքականության դեմ:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ստահոդ լուրերի տարածումն ու կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկման դատապարտված փորձերը:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարներին, որոնք դեռ չեն միացել Փաշինյանի հրաժարականի համաժողովրդական պահանջին, գիտակցել հայրենիքի առջև իրենց քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվությունը և պահանջել ազգադավ կառավարության հրաժարականը: Հայրենիքի փրկության շարժումը չի հանդուրժի ձեր նկատմամբ որևէ սպառնալիք և բռնի ուժի կիրառում:

Հայրենքի փրկության շարժում

10 դեկտեմբերի 2020 թ.»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ