Последние новости

«Ֆեյքերը եկել են ցույցի». Ակցիա Հանրապետության հրապարակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրժարականի պահանջով ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում: Ակցիային մասնակիցներից ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրեց ակցիային բերված պաստառների նշանակությունը. «Տրամաբանությունը շատ պարզ է, վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ազատ, անկախ կամ հզոր Հայաստան չի ուզում:

 



Ինքը ֆեյքահայաստանի իշխանավորն է, ինքը ֆեյք վարչապետ է, եւ քանի որ իր սատարողները ֆեյքեր են, մենք որոշել ենք իր փոխարեն իր աջակիցների հավաք կազմակերպել: Այստեղ իր բոլոր աջակիցներն են՝ «Մերսում Իռուլը», «Նվերների աշխարհը», «Դուխով Հայաստանը», «Հպարտ հայուհին» եւ այլն: Այդ մարդը ֆեյքահայաստանի վարչապետն է, դե թող ֆեյքերն էլ իր աջակցության ցույցը անեն»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ