Последние новости

ԼԵՎՈՆՆ ԱԶԱՏՎԵՑ ԱՐՑԱԽԻՑ 92-ԻՆ, ՆԻԿՈԼԸ՝ 2020-ԻՆ. ՄԱՈՒԶԵՐԻՍՏ ԱՆԴՈՆ ՄԻՋԱԴԻՐԻ ԴԵՐՈՒՄ

Երկուսուկես տարվա ընթացքում Փաշինյանի թիմը մեզ սովորեցրեց չզարմանալ ոչ մի պարագայում։ Թվում էր, թե ուղիղ մեկ ամիս առաջ մեզ հետ տեղի ունեցածից ավելի վատ բան չի կարող լինել, բայց Փաշինյանն ու իր զինակիցները վստահորեն ապացուցում են. կարո՛ղ է։ Օրինակ, երեկ մեզ զգուշացրեցին ոչ այլ տեղից, քան հենց Անկարայից. հայեր, դուք այդտեղ չզարմանաք հանկարծ, եթե Փաշինյանը հանձնի նաև Զանգեզուրը։ Չենք զարմանում. Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների խորապատկերին՝ դա միանգամայն հավանական է։ Մանավանդ, որ Ավինյանն էլ հաստատեց. առջևում Ադրբեջանի հետ սահմանի գծանշումն է, ինչի մասին եռակողմ հայտարարության մեջ մի բառ անգամ չկա։

Դրանից մեկ օր առաջ հերթական ցնցող հայտարարությունը հնչեց խորհրդարանում, ընդ որում հնչեցրեց դա ամենաստորին նշաձողից էլ ցածր հեղինակություն ունեցող պատգամավորը, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես մաուզերիստ Անդո: Հենց նա, որը 90-ականներին անուն հանեց նրանով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ մեկնեց երկրաշարժի գոտի՝ ամենաիսկական ավազակների զինված ջոկատի գլուխ կանգնած, հանրապետություն եկած մարդասիրական օգնությունը թալանելու հստակ առաջադրանքով։ Այսօր Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանի ամենահավատարիմ վեցնոցներից մեկն է։ Նրան շարունակում են հանձնարարել ամենաստոր առաջադրանքները և հնչեցնել ՎԵՐՋապետի ամենազազրելի ու հանցավոր մտքերը։ Եվ պետք է ասել, որ Անդոն դա անում է հաճույքով, քանզի հենց դա է իր էությունն ու բնույթը։

Օրինակ, կապիտուլյացիայից անմիջապես հետո նա լծվեց Հայոց բանակի հետագա վարկաբեկման աշխատանքին, հնչեցնելով մի այլանդակությունը մյուսի հետևից։ Ակնհայտորեն աչքը նախարարի պաշտոնի վրա էր և Նիկոլի կամքով հավանաբար կստանար դա, եթե չմիջամտեին այլ, ավելի լուրջ, ուժեր։ Որից հետո մաուզերիստ Անդոյին վստահեցին ևս մեկ կարևոր «առաքելություն». հայտարարել թուրքերի հանդեպ Փաշինյանի պարտավորությունների կատարման հաջորդ փուլի մասին։ Այն է ՝ երկխոսություն սկսելու և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության։

Այսինքն մի իրավիճակում, երբ դեռ ոչ բոլոր զոհվածներն են հողին հանձնվել և շարունակվում են դիակների որոնումները, երբ չեն վերադարձվել ռազմագերիները, որոնց ծնողների վիշտն անընդգրկելի է, երբ ամեն օր համացանց են արտանետվում ադրբեջանցի զինծառայողների վայրագությունների կադրեր, այդ թվում՝ գլուխներ կտրելը, երբ Արցախում չի դադարում վանդալիզմը հայկական հուշարձանների նկատմամբ, երբ տասնյակ հազարավոր փախստականներ դեռ մնում են անօթևան... Արժե՞ արդյոք շարունակել թվարկումը:

Եվ ահա այս իրավիճակում, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունն ամբողջ աշխարհում չի դադարում զգալ Հայրենիքի կորստի անտանելի ցավն ու տառապել սպանված 5 հազար զինվորներից յուրաքանչյուրի համար, մի ինչ-որ ճիվաղ (այլ կերպ անհնար է անվանել) որպես ելք առաջարկում է երկխոսություն վարել նրանց հետ, ովքեր ավելի քան 32 տարի շարունակ Հայաստանին ու Արցախին պատճառել են անհամար դժբախտություններ ու տառապանքներ։ Մաուզերիստ Անդոն համարձակվում է պնդել, թե իբր՝ «պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես և թե՛ հոգեպես», և ուրեմն՝ «պետք է երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի»։ Նրա կարծիքով, «երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները»։

Այստեղ, իհարկե, կարելի է հիշել և՛ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունները թուրքական նավահանգիստների բացման և ադրբեջանական շուկա դուրս գալու մասին, և՛ պատգամավոր Հայկ Գևորգյանի զարմանքը, թե իբր՝ ի՞նչ վատ բան կա նրանում, որ մեր ապրանքները վաճառվեն ադրբեջանական շուկայում, և՛ հենց իր՝ Փաշինյանի հայտարարությունները։ Շղթան ուրվագծվում է միանգամայն հստակ՝ բոլոր նպատակներով ու դրանց հասնելու միջոցներով հանդերձ, դրա հետևում կանգնած աշխարհաքաղաքական դերակատարներով, իսկ գլխավորը՝ գնով. Արցախի և, միանգամայն հնարավոր է՝ Հայաստանի մի մասի միտումնավոր հանձնումով։ Ոչ պակաս հստակ նշմարվում է նաև մեկ այլ նպատակ. ողջ Արցախի անվերապահ ճանաչումը որպես Ադրբեջանի մաս։

Ամեն ինչ պարզ է. ի՞նչ է ենթադրում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Առաջին հերթին՝ սահմանների ճանաչում։ Այսինքն Արցախն այդ դեպքում Հայաստանի կողմից միանշանակ ճանաչվում է Ադրբեջանի կազմում. այլ տարբերակ Բաքվում պարզապես չեն հանդուրժի։ Դժվար է պատկերացնել, թե մաուզերիստ Անդոն ու իր շեֆը չգիտեն դա։ Ուրեմն համաձայն են։ Ուրեմն, հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի ունեցավ երկուսուկես ամսում, ի սկզբանե ծրագրվել է հենց դա։

Այսօր լրանում է կապիտուլյացիայի ակտի ստորագրման ուղիղ մեկ ամիսը։ Նույնիսկ Անդոն ու իր շեֆը չեն կարող չհասկանալ, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ժամանակը չէ, եթե անգամ այդպիսի նպատակ է դրվել։ Նույնիսկ նրանք են հասկանում, թե որքան բարդ է երկրում բարոյահոգեբանական իրավիճակը։ Բայց խոսում են այդ մասին։ Քանզի շտապում են։ Վախենում են չհասցնել ավարտին հասցնել պարտավորությունների կատարումը։ Իսկ այսպես, նույնիսկ եթե չկատարեն, գոնե կարող են զեկուցել, թե՝ ուզում էինք, բայց չհասցրեցինք:

Այս ամենի մեջ կա ևս մեկ կարևոր տեսանկյուն։ Անդո Քոչարյանը, բացի իր բացարձակ արատավորությունից, Տեր-Պետրոսյանի մարդկանցից մեկն է, որոնք ընդգրկվել են Փաշինյանի թիմում։ Ինչպեսև, օրինակ, Հովհաննես Իգիթյանը, որը պատրաստ է, լինելով բնավ ոչ հիմար մարդ, կրկնել ցանկացած տխմարություն, միայն թե չզրկվի մանդատից։ Նիկոլն այս դեպքում էլ հանդես է գալիս որպես Տեր-Պետրոսյանի գործի անմիջական շարունակող, որը դեռևս 1992-ին պատրաստ էր ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի կազմում ընդգրկված ինքնավարություն։

Դա կրկին ապացուցելու համար կատարենք մի փոքրիկ պատմական էքսկուրս։

1992թ. փետրվարի 28-ին, ղարաբաղյան հակամարտության միջազգայնացման արշալույսին, երբ ծնվում էր Մինսկի խորհրդաժողովի (այնուհետ՝ խմբի) գաղափարը, այն ժամանակ դեռևս ԵԱՀԽ-ի Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն միջանկյալ զեկույց էր պատրաստել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այստեղ պատեհ չէ մանրամասնել այդ փաստաթուղթը, որը փաստացի սկիզբ դրեց միջազգային հանրության դիրքորոշմանն Արցախի հարցում։ Նշենք միայն, որ զեկույցը պատրաստող ԵԱՀԽ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը պնդում էր ընդամենը անվտանգության և մարդու իրավունքների պահպանման երաշխիքներ տալ արդեն իսկ անկախություն հռչակած ԼՂՀ-ին։ Դրա հետ մեկտեղ, Երևանը պնդում էր, որ բանակցային գործընթացում ակտիվորեն ներգրավվեն Արցախի ներկայացուցիչները։

Վերադառնանք մեր օրեր և մտաբերենք ՀՀ նախկին արտգործնախարարի և անձամբ Փաշինյանի նախապատերազմական ելույթները՝ անվտանգության երաշխիքների վրա արվող շեշտադրումով, կարգավիճակի հարցի հիշատակման գործնական բացակայությամբ և բանակցություններին Արցախի ներկայացուցիչների մասնակցության պնդումով։ Մնում է միայն արձանագրել, որ 28 տարի անց Տեր-Պետրոսյանի ճիզվիտական քաղաքականությունը դրսևորվեց, շարունակվեց և ոչ միայն հասավ, այլև գերազանցեց իր նպատակները։

Եվ չնայած 1992-ի փետրվարին ԵԱՀԽ զեկույցում չկային միանշանակ գնահատականներ հարցի քաղաքական լուծման վերաբերյալ, սակայն դրա այն մասը, որտեղ նկարագրվում էին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, որպես կարգավորման հայեցակարգ ենթադրում էր ինքնավարությունն Ադրբեջանի կազմում։ Այդ փաստաթղթին համաձայնեց Հայաստանի Հանրապետությունը։ Մի քանի օր անց Հայաստանն ու Ադրբեջանը դարձան ՄԱԿ-ի անդամ՝ խորհրդային սահմաններով և դրա վերաբերյալ Երևանի կրկին իսկ լուռ համաձայնությամբ: Իսկ մարտի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում բացահայտ հայտարարեց Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարության հարցը քննարկելուն իր համաձայնության մասին։

28 տարի առաջ առաջին նախագահը փորձում էր ազատվել Արցախից։ Չհաջողվեց։ Փոխարենը ստացվեց նրա աշակերտի ու իրավահաջորդի մոտ՝ ազգային մեծ ողբերգության ու աղետի գնով։ Երկուսի համար էլ Արցախը բեռ էր, ծանր հոգս։ Հանձնելով մեր Հայրենիքի տարածքի 72%-ը՝ Փաշինյանը շտապում է արդեն ամբողջությամբ լուծել հարցը՝ համաձայնելով ինքնավարությանը։ Ընդ որում՝ հնարավորինս շուտ, քանզի հասկանում է, որ իր պաշտոնավարման օրերը հաշված են։

Մի տեսակ չարագուշակ ու գարշելի խորհրդանշականություն կա նրանում, որ այս դիվական ծրագրի սկզբում Տեր-Պետրոսյանն է, վերջում՝ Փաշինյանը։ Իսկ նրանց արանքում՝ որպես միջադիր, ցանկացած զազրելի արարքի պատրաստ արարածը. մաուզերիստ Անդոն։

Հ.Գ.-Երեկ գիշեր հաղորդագրություն ստացվեց Ադրբեջանի կողմից վերադարձված հայ երեք գերիների և մեկ դիակի մասին։ Հաղորդվում է, որ նրանք բոլորը տարեց մարդիկ են, որոնց գերի են վերցրել Արցախի բռնազավթված տարածքներում գտնվող իրենց տներում, և առողջական խնդիրներ ունեն։ Հնարավոր է, որ մահացածի դեպքում խոսքն այն դժբախտ ծերունու մասին է, որին սպանել են գլուխը կտրելով և տեղադրել այդ տեսանյութը համացանցում:

Այս ամենի հետ միաժամանակ՝ նույն Անդոն հայտարարեց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին և կրկնեց Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ միտքը, որի հետ, իր խոսքերով, «պետք է խոսել խաղաղության մասին»:

Թե ինչպես անվանել այս ամենը, չգիտեմ։ Գիտեմ միայն, որ չափ ու սահման չկա մարդկային ստորությանն ու ցինիզմին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОДЕЛЬНИК ПАШИНЯНА УНИЧТОЖАЕТ АРМЯНСКИЙ ШУШИ, ПРЕВРАЩАЯ ЕГО В "СЕРЫЙ, НЕСЧАСТНЫЙ" ГОРОД
      2024-04-22 11:40

      За последнюю, полную тревожных и опаснейших развитий неделю трижды приходили сообщения о продолжающемся планомерном уничтожении варварами армянского следа в оккупированном Арцахе. Фактическое молчание мира, и прежде всего самой Армении, развязывает руки азербайджанским вандалам, давая возможность Алиеву целенаправленно вытравлять из Арцаха армянский дух, дабы в условном "завтра" истинные хозяева края не могли доказать свои права на него. В Баку отлично понимают, что для этого нужно разрушать прежде всего сакральные места: храмы и древние армянские кладбища. И в первую очередь в Шуши - главном свидетеле истории и главном хранителе армянской идентичности Арцаха.

    • 1915,1992, 2023: РЕГИОНОМ ПРАВЯТ НЕФТЬ, КРОВЬ И ЦИНИЗМ ГЕОПОЛИТИКИ
      2024-04-15 10:34

      В опубликованном на днях докладе "Нации в транзитном периоде" одна из наиболее авторитетных правозащитных организаций Freedom House констатирует: "ЕС продолжает полагаться на энергетические ресурсы Азербайджана и игнорировать нарушения прав человека со стороны режима президента Ильхама Алиева, явно отдавая приоритет политической и экономической целесообразности над фундаментальными ценностями и долгосрочными интересами". Казалось бы, прописная уже истина, реалии, действующие более сотни лет. Однако в контексте армянской истории поразительным образом получающие наиболее убедительное, наглядное, а главное - кровавое подтверждение.

    • Карен ВРТАНЕСЯН: СОБЫТИЯ ПОСЛЕДНИХ ЛЕТ УКРЕПЛЯЮТ ПОДОЗРЕНИЯ В ИСТИННОЙ ЦЕЛИ КОМИССИИ НС
      2024-04-11 10:28

      В одной из предыдущих публикаций об Апрельской войне и деятельности комиссии НС по «расследованию» ее обстоятельств эта тема уже была слегка затронута. Речь, в частности, о том, что в армянских экспертных кругах еще в декабре 2020-го – сразу по окончании 44-дневной войны – появились подозрения в истинном предназначении этой комиссии. Так, широкий резонанс, причем не только в Армении, получила запись военного эксперта Карена Вртанесяна о том, что комиссия во главе с одиозным Андраником Кочаряном, возможно, в реальности была операцией турецких спецслужб.

    • ЗАЧЕМ ТУРЦИИ УЧАСТИЕ В EUMA, ЕСЛИ У НЕЕ ЕСТЬ АРАБАТ-ОМЕГА?
      2024-04-08 09:28

      Несколько дней назад в армянском парламенте была поднята тема возможности вовлечения Турции в состав гражданской наблюдательской миссии Евросоюза в Армении (EUMA). Вопрос отнюдь не риторический, поскольку для этого, как выясняется, необходимо три условия: согласие Армении, согласие Турции и решение ЕС. Ни одно из этих условий при действующих властях РА не кажется невозможным, наоборот, все они достаточно легко выполнимы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ