Մանե Գևորգյանն անդրադարձել է Ալիևի և Էրդողանի հայտարարություններին
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում այսօր հնչեցրած հայտարարություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանե Գևորգյանը, մասնավորապես, նշեց.
«Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:
Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով: Այս հայտարարությունները առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց:
Այս հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին: Սպառնալիքի դիրքերից հայ ժողովրդի հետ խոսելը դատապարտելի է և չի կարող բերել Հարավային Կովկասում տևական կայունության: Խիստ դատապարտելի է նաև Հայոց ցեղասպանության ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից։ Նման դրսևորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները՝ այդ թվում տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 22:40
Отстранить Никола Пашиняна от власти реально, самый правильный и доступный путь – выразить ему недоверие. Об этом сообщил третий президент Республики Армения, глава Республиканской партии Армении Серж Саргсян, который вместе со своими сторонниками участвует в традиционном факельном шествии.
-
2024-04-23 19:42
Тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян предупредил об угрозе процессу международного признания Геноцида армян и диаспоре.
-
2024-04-23 19:29
C площади Республики Еревана стартует традиционное факельное шествие, посвященное 109-й годовщине Геноцида армян в Османской Турции.
-
2024-04-23 19:12
Граждане во главе с предстоятелем Тавушской епархии ААЦ, архиепископом Багратом Галстаняном пытаются перекрыть дорогу, ведущую от Айрума к КПП Баграташена. Однако находящиеся там многочисленные полицейские силы не позволяют этого.