Последние новости

Իսագուլյանի հայտարարության առնչությամբ քրգործ է հարուցվել

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ։

Ասուլիսի ժամանակ Իսագուլյանը հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների։ Նա նաև հայտնել էր, թե 2018-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները թուրքերից և ադրբեջանցիներից 48 մլն դոլար են ստացել, որի վերաբերյալ իբր ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել և քրգործ է հարուցվել:

«Իսագուլյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՔԾ–ում նյութերի նախապատրաստման ընթացքում վերոհիշյալ հանգամանքները հերքվել են։ Դեկտեմբերի 4-ին քննիչի կողմից որոշում է կայացվել քրգործ հարուցելը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնաբերվել են առերևույթ սուտ մատնություն կատարելու հատկանիշներ»,–նշվածէ ՀՔԾ հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով` սուտ մատնության հատկանիշներով։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ