Последние новости

Պուտինն ասել է՝ որն է ԵԱՏՄ գլխավոր նպատակը

Եվրասիական ինտեգրման ռազմավարության նախագիծը թույլ կտա ավարտել Եվրասիական տնտեսական միության շրջանակում միասնական շուկայի ձևավորման գործընթացը։ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի առցանց նիստում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հաստատելով Ռուսատանի աջակցությունը։

«Մենք սատարում ենք «հնգյակի» կառավարությունների պատրաստած նախագիծը մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։ Նախագիծը նախատեսում է ավարտել ապրանքի, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ու միասնական թվային գոտու ձևավորումը Եվրասիական տնտեսական միության շրջանակում», - ասել է նա։

Պուտինը կարծում է, որ այդ լուծումներն «ուղղված են ԵԱՏՄ անդամ երկրների պետությունների տնտեսությունների աճին ու ի վերջո քաղաքացիների բարեկեցությանն ու կյանքի որակի լավացմանը։ «Իրականում մեր հիմնական նպատակն էլ հենց դա է», - նշել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ