Последние новости

Թունյան․ ՀՀ-ն պետք է սեփական շահերը առաջնորդի

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողներից մեկը հիշեցրեց երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության մասին, ըստ որի՝ ստեղծվում է հարթակ, որին մասնակցելու են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը և եթե Հայաստանը ցանկություն ունենա, նույնպես կարող է մասնակցել այդ հարթակին։ «Վերջին օրերին Անդրանիկ Քոչարյանը հատկապես խոսում է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական համագործացկության հեռանկարից: Ի վերջո, ուզում եմ իմանալ՝ դա իր անձնական տեսակե՞տն է, թե՞ խմբակցությունում տեսակետ կա տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման մասին հայտարարության մի դրույթի համատեքստում»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ, պատասխանելով լրագրողին, առաջարկեց հարցը ուղղել խմբակցության ղեկավարին կամ Անդրանիկ Քոչարյանին, նաև հիշեցրեց, որ Հայաստանը երկար տարիներ մասնակցում է տարբեր պլատֆորմների։ «Օրինակ՝ մեկ պլատֆորմ նշեմ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը, որի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը ես եմ, (այսինքն՝ այդ թեմային մի քիչ տիրապետում եմ), որի hամահիմնադիրը Հայաստանն է, որը ունի 12 անդամ, և որտեղ մասնակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը և այլ երկրներ։ Այսինքն՝ եթե գլոբալ վերցնենք, Հայաստանը պետք է սեփական շահերը առաջնորդի, և եթե այդ շահերից բխում է, որ ինչ-որ պլատֆորմի մասնակցի, պետք է մասնակցի, եթե՝ ոչ՝ ոչ»։

Հարցին՝ իրատեսական համարո՞ւմ է այս իրավիճակում այդ հարթակին միանալը, Թունյանը նշեց։ «Ժամանակը կգա, եթե դրա անհրաժեշտությունը լինի քննարկելու, կքննարկենք ու կարծիք կարտահայտենք: Այս պահին դրանից ավելին ոչինչ չեմ կարող մեկնաբանել», տեղեկացնում է ArmTimes.com։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ