Последние новости

Արթուր Վանեցյան. Վաղվանից շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները

Դավաճան Նիկոլի հրամանով մեր ընկերներից մի քանի հարյուրին բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ. դանով Նիկոլ Փաշինյանը փորձում է ջլատել մեր պայքարը, բայց նրա մոտ դա չի ստացվելու, մենք անդրդվելի ենք և անպայման հաղթելու ենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ֆրանսիայի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով, այս պահին ոստիկանության բաժնում են գտնվում ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և իրենց մյուս ընկերները:

«Մեր այսօրվա երթը ունի երկու խորհուրդ՝ միացում և երկրորդը՝ անպայման հաղթելու ենք և ունենալու ենք երկիր առանց դավաճան իշխանությունները»,-ասաց Վանեցյանը:

Նա կոչ արեց հեռուստացույցներով և հեռախոսներով իրենց ակցիաներին հետևող մարդկանց դուրս գալ փողոց, միանալ իրենց. «Ամենօրյա ռեժիմով պետք է իրականացնենք մեր ակցիաները և հասնենք արդյունքի: Կոչ եմ ուղղում իրավապահներին. «Տղերք, ես ձեզանից մեկն եմ, ինձ համար անսովոր է այս կարգավիճակը, բայց պետք է հասկանանք, որ ՀՀ փրկության համար, մեր երեխաների համար պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պայքարել այս դավաճան իշխանությունների դեմ»,-ասաց նա:

Վանեցյանը հավելեց, որ վաղվանից շարունակելու են իրենց բողոքի ակցիաները, ոչ մի պահ կանգ չեն առնելու:

Նշենք, որ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում: Նրանք «արժանապատվության երթով» շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ վանկարկելով «Նիկոլ դավաճան»:

Ակցիայի բազմաթիվ մասնակիցների ոստիկանները բերման են ենթարկել, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ