Последние новости

Հունաստանի ՊՆ-ն ինքնաթիռ է տրամադրել հայերի մարդասիրական օգնությունը Երևան հասցնելու համար

Հունաստանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության նախարարությունները կօգնեն Հայաստան ուղարկել Հունաստանում հայկական կազմակերպությունների հավաքագրած մարդասիրական օգնությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն:

Նշվում է, որ Զարգացման բնագավառում միջազգային համագործակցության ծառայությունն (IDAS) արձագանքել է Հունաստանում հայկական կազմակերպությունների հարցմանը (Հայ օգնության միություն, Հայկական Կապույտ խաչ և Մակեդոնիա - Թրակիա Գթության խաչ)։

Այս կազմակերպություններն Աթենքում Հայաստանի դեսպանության հետ համատեղ մարդասիրական օգնություն են հավաքել Արցախում պատերազմի հետևանքով տուժած բնակիչների համար։

«Ազգային պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, որը տրամադրել է ինքնաթիռը, տուծաժների ու փախստականների համար նախատեսված բժշկական նշանակության պարագաներ, սննդամթերք ներառող մարդասիրական օգնությունը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 12 - ին կտեղափոխվի Հայաստան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գործողությունները համակարգում է IDAS-ի գլխավոր տնօրեն Գեորգիոս Լարիսիսը։ Նա օգնությունը կփոխանցի Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Հայ օգնության միության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ ի նշան փորձությունների միջով անցած մարդկանց հետ համերաշխության և աջակցության։

Նշենք, որ Աթենքի «Արմենիա» մշակութային կենտրոնի տվյալներով՝ Հունաստանում բնակվում է մոտ 100 հազար հայ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ