Последние новости

Փարիզն 3-րդ մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռն է ուղարկել է Երևան

Ֆրանսիան մարդասիրական օգնություն տեղափոխող երրորդ ինքնաթիռն է ուղարկել Երևան։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Ֆրանսիայի վարձած ինքնաթիռն այսօր մեկնել է Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից», - ասել է նա:

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Երևան է հասցվելու Ազնավուրի հիմնադրամի կողմից հավաքված օգնությունը (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղորայք, բուժսարքեր, հագուստ), ինչպես նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից դպրոցական պարագաներ և տարբեր նյութեր «Վեոլիա» հիմնադրամից։

«Մարդասիրական օգնության այս երրորդ չվերթը, որը համակարգվում է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ճգնաժամային կենտրոնի կողմից, ցույց է տալիս Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանի և նրա բնակչության նկատմամբ, որոնք տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից», - ասել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ