Последние новости

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԵՆ ՆԵՏՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ

Բաքվում կայացած շքերթի ժամանակ Թուրքիան և Ադրբեջանը ներկայացրել են իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների «ճանապարհային քարտեզ»-ը: Այդ մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Յուրաքանչյուր հայրենասերի համար շքերթի ժամանակ տեղի ունեցածը տեսնելը ծանր փորձություն էր: Սակայն մենք պարտավոր ենք ուշադիր հետևել Ադրբեջանում և Թուրքիայում բոլոր իրադարձություններին: Շքերթը փաստացի դարձել էր որոշակի աշխարհաքաղաքական ծրագրի անոնս, աշխարհին այդ ծրագրի պաշտոնական ներկայացում: Շքերթն ինքնին առաջին պանթուրքական միջոցառումն էր 1918 թվականից ի վեր: Ի դեպ, Նուր փաշայի և Թալեաթի մասին Էրդողանն իր ելույթի ժամանակ նշել է: Այդկերպ նա ընդգծել է հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունը և իր աշխարհաքաղաքական նպատակներն ապագայում՝ պանթուրքական պետության հիմնում: Պատահական չէ, որ շքերթը թուրք-ադրբեջանական էր, դրան մասնակցել է մեծաթիվ թուրքական զորք, որը մասնակցել է Ղարաբաղի դեմ պատերազմում: Թուրքիան հերթական անգամ ցուցադրել է իր մասնակցությունը պատերազում: Միջոցառումն ու, մասնավորապես, Էրդողանի հայտարարությունները կոշտ արձագանք են ստացել Իրանում: Այն, ինչ ասել է Էրդողանը, մեսիջ էր՝ ուղղված բնավ ոչ միայն հայ ժողովրդին: Դա մարտահրավեր էր Իրանին, Ռուսաստանին, Չինաստանին և շատ այլ պետություններին: Մեծ հաշվով, պանթուրքական խալիֆաթի ստեղծումը կլինի շատ ուժեղ հարված ինչպես Եվրոպային, այնպես էլ Իսրայելին»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Մի շարք հարցեր են առաջանում՝ շարունակեց նա: «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Եթե չեմ սխալվում, շքերթին մասնակցում էր ավելի քան երկու հազար թուրք զինվորական՝ ՆԱՏՕ-ի զինվորականներ: Կարծում եմ, հայկական դիվանագիտությունը պետք է արտասահմանցի գործընկերների հետ պարզի, թե արդյոք դա համաձայնեցվել էր ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ, և արդյոք «դոբրո» էր տրվել: Արդյո՞ք դա Թուրքիայի նախաձեռնությունն էր, թե՞ դրանք համաձայնեցված գործողություններ էին: Առաջին հերթին, մեզ պետք են այդ հարցերի պատասխանները: Ղարաբաղում միանշանակ հասկանում են, որ թե որն է խնդիրը, թե դրանք ինչ մարտահրավերներ են: Եվ մեր արձագանքը պետք է շատ լուրջ լինի: Էրդողանը հայտարարում է՝ «Հայաստանը պետք է դասեր քաղի և համապատասխան քայլեր ձեռնարկի»: Ի՞նչ քայլեր: Մենք տեսնում ենք, որ որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ պետք է «կարգավորել հարաբերությունները» հաղթած կողմի հետ՝ այդպիսով ճանաչելով սեփական պարտությունը: Իսկ ի՞նչ է ցանկանում հաղթած կողմը: Ի՞նչ պայմաններով է նա համաձայն կարգավորել հարաբերությունները: Ես կարող եմ պատկերացնել: Համար մեկ պայմանը Ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելն է: Համար երկրորդ պայմանը՝ Ղարաբաղից հրաժարում: Հասկանալի է, որ առաջին պայմանի տակ ենթադրվում է հրաժարում Արևմտյան Հայաստան հասկացությունից: Մենք պատրա՞ստ ենք դրան: Մեր ցանկացած քայլ կամ կամրապնդի մեր պետականությունը կամ վերջնականապես կտանի դեպի անդունդի եզր: Կարելի՞ է պատրաստ լինել այդ մարտահրավերներին: Միանշանակ՝ այո: Դրա համար համապատասխան հիմքեր կան: Առաջին հերթին, պետք է բարելավել հարաբերությունները մեր եղբայրական երկրների, օրինակ՝ Ռուսաստանի հետ: Սակայն եթե կրկին լսենք դեմագոգներին, ապա կարող ենք վերջնականապես կորցնել մեր պետականությունը, և դա կլինի հայ ժողովրդի վերջը սեփական տարածքներում: Այդ պատճառով շքերթն ու մեսիջը շատ կարևոր են, դա ինքնին այն աշխարհաքաղաքական ծրագրերի «ճանապարհային քարտեզն» է, որը հասունացնում են Թուրքիան և Ադրբեջանը: Եվ այդ ծրագրերը, առավել քան վստահ եմ, արդեն վաղուց և մանրակրկիտ մշակվում են»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ