Последние новости

Արցախի 34 ՀԷԿ-ից մնացել են 6-ը. պակասող էլեկտրաէներգիան կմատակարարվի Հայաստանից

Արցախի Հանրապետության վերահսկողության տակ են մնացել 34 ՀԷԿ-երից 6-ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց արցախյան կառավարության մեր աղբյուրը։

Հինգը փոքր ՀԷԿ-եր են, մեկը` խոշոր՝ Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարի մոտ։

Հակառակորդի վերահսկողության տակ մնացած տարածքներում գտնվող էլեկտրակայաններից հասցրել են դուրս բերել տուրբիններն ու այլ սարքավորումները։ Ի դեպ, այդ ՀԷԿ-երը ոչ թե խորհրդային ժամանակաշրջանից են մնացել, այլ տարբեր ժամանակներում կառուցել է հայկական կողմը (հիմնականում փոքր հզորության կայաններ)։

Նախկինում Արցախը գրեթե ամբողջությամբ բավարարում էր էլեկտրաէներգիայի իր կարիքները։ Հայաստանի Հանրապետության հետ իրականացվում էր էլեկտրաէներգիայի փոխանակում։ Ընդ որում` եղել են տարիներ, երբ Արցախն ավելի շատ էլեկտրաէներգիա է մատակարարել ՀՀ, քան ստացել։

Այժմ ՀՀ-ն կավելացնի Արցախի էլեկտրամատակարարումը Գորիսից գնացող էլեկտրահաղորդման գծով։ Հուսալիության ապահովմանը կօգնի Հրազդան-Շինուհայր ավելի հզոր՝ 220 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծը, որը երկու տարի առաջ կառուցվել է Հայաստանի կենտրոնական և հարավային շրջանների միջև:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ