Последние новости

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ՀԻՄԱ ԷԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ Է ԹԱԿՈՒՄ ՄԵՐ ԴՌՆԵՐԸ

Հիմա էլ տնտեսական ճգնաժամն է թակում մեր դռները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հիմա էլ տնտեսական ճգնաժամն է թակում մեր դռները։ Այն ոչ միայն և ոչ այնքան պատերազմի և COVID-19-ի արդյունք է, այլև ՀՀ կառավարության և ԿԲ պոպուլիստական, անհեռատես

քաղաքականության։ Քանի տարի է ասում ենք, գլոբալ աշխարհում ճիշտ է ազգային արժույթի փոխանակարժեքի մշտական և սահուն իջեցումը (օրինակ, տարեկան 8-10 դրամով)։ Ու՞մ և ի՞նչի համար էր ՀՀ ԿԲ-ի վերջին 2.5 տարիների ընթացքում "կայունացրել" դրամը։ Բացատրությունը մեկն է. աչքակապություն և պոպուլիզմ։ Այս պայմաններում դրամի փոխանակարժեքը պարբերաբար գահավիժում է։ Մեր օրերի տնտեսական ճգնաժամի կվինտէսենցիան կրկին փոխանակարժեքն է։

- Սեպտեմբեր-նոյեմբերին ՀՀ ԿԲ պահուստներ գահավիժեցին։ Միայն հոկտեմբերին դրանք նվազեցին 550 մլն դոլարով։

- Ունենք արտահանման անկում։

- Բանկերի վարկային պորտֆելում աճում է դոլարային վարկերի տեսակարար կշիռը։

- Ավանդների դոլարիզացիայի բարձր մակարդակը։

- Զուտ տրանսֆերտների անկումը։ Շարունակվում է միջոցների արտահոսքը երկրից։

Եվ կրկին ԿԲ-ն ճիշտ հակառակն է անում։ Կարճաժամկետ շրջանում նա պարտավոր է գոնե կապել դրամի (փողի) զանգվածը։ Բայց մենք ինչ-որ դամբուլային քաղաքականության ականատեսն ենք։

Պակաս կարևոր չէ նաև գործող կառավարության, պատերազմը պարտված, դավաճանաբար հողեր հանձնած վարչապետի և ՀՀ Նախագահի հրաժարականը»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ