Հայկ Խանումյան․ Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր
Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ինչպես գիտեք, այսօր թշնամին գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր: Երեկոյան հավաքվեցինք ռուսական բազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը: Կարճ ժամանակում բավականաչափ մարդ էր հավաքվել՝ անկախ քաղաքական պատկանելիությունից:
Այնտեղ էին, օրինակ, ԱԺ ընտրություններին Վիտալի Բալասանյանի գլխավորած ՛՛Արդարություն՛՛ կուսակցության ղեկավարը և նույն խմբակցության պատգամավոր, որոնք նույնպես կիսում էին մեր մտահոգությունները: Մեզ հետ զրուցեց ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի):
Հրամանատարի տեղակալը վստահեցրեց, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել, մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ: Նշեմ, որ այդ տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակի կողմից և այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային: Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար: Վաղը ժամը 11-ին կրկին կհանդիպենք՝ նորություններ իմանալու համար»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 14:29
Трасса Ереван-Дилижан-Ереван, которая была временно закрыта в знак поддержки протестующих в Тавушской области, разблокирована.
-
2024-04-23 14:17
Президент Турции Реджеп Тайип Эрдоган заявил, что в регионе Южного Кавказа устанавливается новый порядок и премьер-министр Армении Никол Пашинян понимает это. Об этом турецкий лидер заявил журналистам в самолете, возвращаясь из Ирака. Его слова приводит РИА Новости.
-
2024-04-23 14:13
Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше.
-
2024-04-23 13:09
Вчера на встрече с премьер-министром главам сел Тавуша сказали, что ничего не меняется, что будет еще хуже, то есть будет полноценная сдача, поэтапно, но очень быстро – в течение дней и недель. Об этом заявил в беседе с журналистами 23 апреля глава партии «Демократическая консолидация», политолог Сурен Петросян.