Последние новости

Ի՞նչ է տեղի ունեցել երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի կառավարական ամառանոցում

Պատմում եմ՝ ինչ է երեկ երեկոյան տեղի ունեցել Երևանում: Բոլոր փաստերն իմ կողմից ստուգված են մի քանի աղբյուրից: Ամբողջ օրը Նիկոլը խմել է: Մի քանի անգամ քնել սեղանի մոտ: Խմել է միայնակ: Անձնական անվտանգությունը հետևել է հեռվից, քանի որ Նիկոլի խոսակցություններում անցել է ինքնասպանության մասին միտքը: Այդ մասին իր Telegram-ալիքում գրել է «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրիելյանովը:

«Պատմում եմ՝ ինչ է երեկ երեկոյան տեղի ունեցել Երևանում: Բոլոր փաստերն իմ կողմից ստուգված են մի քանի աղբյուրից: Ամբողջ օրը Նիկոլը խմել է: Մի քանի անգամ քնել սեղանի մոտ: Խմել է միայնակ: Անձնական անվտանգությունը հետևել է հեռվից, քանի որ Նիկոլի խոսակցություններում անցել է ինքնասպանության մասին միտքը: Վարչապետի անձնական բժիշկը հասկանում է, որ վարչապետը գտնվում է խանգարման եզրին, սակայն կտրականապես արգելում է նշանակել Նիկոլին հոգեմետ դեղամիջոցներ: Արդեն եղել է դեպք, երբ գրեթե 3 շաբաթ առաջ խառնելով հոգեմետ միջոցները ալկոհոլի հետ՝ Փաշինյանը ամառանոցում ջարդուփշուր է արել և անվտանգության աշխատակիցները ստիպված էին նրան կապել:

Բժիշկների միակ խորհուրդը, որը կատարում են անվտանգության աշխատողները, այն է, որ նրան թույլ են տալիս խմել և մեկուսացնում են վատ լուրերից: Սակայն վերջին շրջանում լավ լուրեր պարզապես չկան և Փաշինյանը մնում է ինքն իր և բաժակի հետ միայնակ: Ահա և երեկ Նիկոլը հարբել էր երեկոյան և պատահաբար պահանջել երիտասարդ անվտանգության աշխատակցից հեռախոս, նայել լուրերն այն մասին, թե ինչ է տեղի ունենում Հադրութի շրջանում, կատաղել: Սկսել էր բղավել և պահանջել անհապաղ կանչել պաշտպանության նախարարին, ԱԱԾ ղեկավարին և ոստիկանապետին:

Շատ երկար էր բղավում, որ կհեռացնի Օնիկ Գասպարյանին՝ որպես դավաճանի: Սկսել էր պահանջել թույլ տալ ֆեյսբուք մուտք անել սիրելի ժողովրդին ներկայանալու համար: Նիկոլը դեռևս համոզված է, որ ժողովուրդը սիրում է նրան, իսկ ամեն ինչ խոչընդոտում են ծախված քաղաքական գործիչները և փողոց դուրս եկող հազարավոր մարդիկ: Անվտանգության ծառայության պետը որոշել էր, որ վարչապետին կուղեկցեն դեպի կառավարություն և ուղիղ եթեր դուրս գալու լույսի ներքո կանեն կաթիլային ներարկում, կմաքրեն արյունն ու կտան ուժեղ հանգստացնողներ: Ճանապարհին մեքենայից Նիկոլը պահանջել էր դուրս բերել ոստիկանությանը փողոց մեկընդմիշտ ընդդիմության հարցը լուծելու համար:

Անվտանգությունը խուսափում էր, որ այդ վիճակում վարչապետը կարող է հրահրել ցանկացած ավելորդություն, կառավարության շենքի մոտ տեղակայել էր մի քանի խումբ ոստիկաններ: ԱԱԾ տնօրենը հարբած Նիկոլին հանգստացնելու համար ուղարկել էր Ալֆա ջոկատին: Կառավարության շենքում ուղղակի «գժանոց» էր: Այս ու այն կողմ էին վազում ոստիկանները, Ալֆան, անձնական անվտանգությունը, պատգամավորները, շտապ օգնության բժիշկները: Քննարկում, իհարկե, չի եղել: Նիկոլը պարբերաբար բղավում էր, քթի տակ ինչ-որ բան խոսում:

Ժամանել էր Սասուն Խաչատրյանը, բղավում էր, որ չի կարելի նրան ուղիղ եթեր անել, ժողովուրդն անմիջապես դուրս կգա և բոլորի վերջը կլինի: Արման Բաբաջանյանը զեկուցել էր Նիկոլին, որ լրագրողները ճանապարհին են: Նիկոլը քիչ թե շատ հանգստացել էր և ընդունել կաթիլայինը: Մաքրել էին նրա արյունը, ներարկել ուժեղ հանգստացնող դեղամիջոցներ և վարչապետին տեղափոխել այդ շենքից: Ուժայինները ցրվել էին, կարծես ոչինչ տեղի չի ունեցել»,- գրել է Արամ Գաբրելյանովը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ