Последние новости

Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարության կայքից։

ՌԴ ՊՆ կայքում հայտնվել է խաղաղապահ գործողության անցկացման գոտու նորացված քարտեզը։

Դատելով քարտեզի նոր տարբերակից ՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ են անցել նաև Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքները։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկ գրավել էր Հին Թաղեր գյուղը ու մասամբ մտել նաև Խծաբերդ։

Ռուս խաղաղապահներն այնտեղ էին ժամանել դեկտեմբերի 12-ին ու բանակցություններ սկսել կողմերի հետ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ