Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների հայտարարությունը
Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները խստորեն դատապարտում են եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումը և հայտարարությունը ստորագրած երեք կողմերին հորդորում են միջոցներ ձեռնարկել իրավիճակն արագ շտկելու ուղղությամբ և տեղյակ են պահում, որ նախկին բնագծերը չվերականգնելու դեպքում Արցախի Հանրապետության իշխանությունները պարտավոր են լինելու կիրառել ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու բոլոր հնարավոր միջոցները: Այս մասին հայտարարություն են տարածել ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունները, տեղեկացնում է News.am-ը:
«2020թ. աշնանը Արցախի Հանրապետության դեմ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում հրադադարի հաստատման նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից ընդամենը մեկ ամիս հետո գրանցվեցին փխրուն խաղաղությունը խախտելու բացահայտ գործողություններ. ս.թ. դեկտեմբերի 11-ին և 12-ին Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի և քրիստոնեական Կատարո հանրահայտ վանքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են բացահայտ հարձակողական գործողություններ, որի արդյունքում կան վիրավորներ, իսկ հակառակորդը հայտնում է նաև կենդանի ուժի կորուստների մասին:
Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները խստորեն դատապարտում են եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումը և հայտարարությունը ստորագրած երեք կողմերին հորդորում են միջոցներ ձեռնարկել իրավիճակն արագ շտկելու ուղղությամբ և տեղյակ են պահում, որ նախկին բնագծերը չվերականգնելու դեպքում Արցախի Հանրապետության իշխանությունները պարտավոր են լինելու կիրառել ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու բոլոր հնարավոր միջոցները:
Մենք հայտարարության կողմերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ գրանցված և շարունակվող լարվածության պայմաններում խիստ պահանջված են դիտարկվում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը, որի գլխավոր կետը պետք է համարել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ որպես այս տարածքում ապրող մարդկանց ապրելու անօտարելի իրավունքի ապահովման գերակա պայման:
Խմբակցությունները դատապարտում են նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործողություների արդյունավետությունը կասկածի տակ դնելուն և կոչ են անում առաքելության ղեկավարությանը հասցեական գնահատական տալ գրանցված միջադեպին և ամբողջությամբ ապահովել հրապարակված հայտարարության առաջին կետից բխող բոլոր պայմանները»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 19:24
В Тавуше протестующие окружили пост военной полиции. Ранее тавушцы перекрыли мост, в районе которого сегодня планировалось провести работы по разминированию. Около моста протестующие установили палатку.
-
2024-04-25 19:22
Представители блока «Мать Армения» во главе с Андраником Теваняном находятся в Тавушской области.
-
2024-04-25 19:18
Сегодня несколько членов движения «Вместе» были задержаны, они пытались перекрыть улицу. Об этом заявил во время акции протеста бывший премьер-министр Армении, член движения «Вместе» Грант Багратян.
-
2024-04-25 19:16
На основании геодезических измерений, проводимых в рамках работ по уточнению координат на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой по состоянию на 25 апреля 2024 года установлено 20 пограничных столбов, сообщает пресс-служба армянского правительства.