Последние новости

Պեսկով. Տագնապալի իրավիճակը արագորեն կասեցվել է

Տագնապալի իրավիճակ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, բայց այն արագորեն կասեցվել է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ տեղի ունեցածի մասին քիչ տեղեկություններ կան, ռուսական կողմը վերահսկում է իրավիճակը, «սա լրացուցիչ բեռ է մեր խաղաղապահների համար»: Պեսկովը պարզաբանել է, որ անհապաղ կապեր են հաստատվել տեղի ունեցածի վերաբերյալ:

«Սա ամբողջ տեղեկատվությունն է, որը մենք կարող ենք տրամադրել... Իրոք, տագնապալի իրավիճակ էր, բայց այն շատ արագ դադարեցվել է», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը տեղեկություններ ունի՞ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ