Последние новости

Գյումրիում շարունակվում են Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը (ԹԱՐՄԱՑՎԱԾ)

Գյումրիում շարունակվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը: Այս անգամ կազմակերպիչները ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչներն էին: Նրանք ժամը 12:00-12։30–ի սահմաններում ավտոերթով փակ էլ էին քաղաքի կենտրոնական հատվածի 3 ճանապարհները:

«Պահանջը մեկն է՝ վարչապետի հրաժարականը: Այս ակցիաներով փորձում ենք ցույց տալ, որ անտարբեր չենք երկրի ճակատագրի նկատմամբ, այս վարչապետն ի զորու չէ լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները, ինչն ամեն օր ենք նկատում։ Արտաքին քաղաքականության հատվածում չկա որևէ առաջ քաշած պահանջ՝ երկրին տեր կանգնելու, և հակառակորդը, օգտվելով սրանից, վարվում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում՝ հայտարարելով նորանոր տարածքների ու ցանկությունների մասին»,-Sputnik Արմենիային ասաց ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Գալստյանը։

Նա ընդգծեց`այդ ամենի պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները համազոր պատասխան չեն տալիս։

«Չկա իշխանություն։ Ի՞նչ է նշանակում` գերիների հարցով զբաղվում է Ռուսաստանը, ի՞նչ է նշանակում` սահմանների հարցով զբաղվում է Ռուսաստանը: Եթե ամեն հարցով պետք զբաղվի Ռուսաստանը, ինչի՞ համար է մեր իշխանությունը: Մենք պատրաստ ենք կանգնել նոր իշխանությունների կողքին՝ տեր կանգնելով մեր երկրին ու սահմաններին: Մեր երեխաները մեր երկրում պետք է մեծանան»,-նշեց Գալստյանը` ներողություն խնդրելով քաղաքացիներին անհանգստություն պատճառելու համար։

Նրա խոսքով` եթե իրենց պահանջը չկատարվի, ավելի մեծամասշտաբ ակցիաներ են իրականացնելու:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ