ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ 15-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԸՆԴԳԾՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Այս տարի Օլիմպիադան ներգրավել է 370 մասնակցի 10 երկրից, այդ թվում`44-ը Հաաստանից: Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարարել է Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի 15-րդ օլիմպիադայի հաղթողների անունները:
Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի 15-րդ օլիմպիադայի 1-ին փուլը ներգրավել էր 370 մասնակցի տասը երկրից. Հայաստան, Արգենտինա, Բրազիլիա, Եգիպտոս, Պերու, Ռուսաստան, Սերբիա, ԱՄԷ, Ուկրաինա ու Վիետնամ: Հայաստանի թիմը ներկայացված էր 44 ուսանողների կողմից: Թվով 28 մասնակիցներ ընտրվել էին մասնակցելու եզրափակիչ փուլին: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ առցանց՝ «Zoom» հարթակի միջոցով, 2020 թվականի դեկտեմբերի 8-ին:
Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի 15-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով` մրցանակաբաշխության հատուկ արարողության ընթացքում, որը տեղի ունեցավ 2020 թ. դեկտեմբերի 10-ին` կրկին առցանց «Zoom» հարթակի միջոցով:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Սինոփսիս Արմենիայի» նախագահ դր. Երվանդ Զորյանը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից մասնակիցներին ողջունեց նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը:
Աշխարհի 45 առաջատար մասնագետներից բաղկացած միջազգային կոմիտեի կողմից ընտրված հաղթողներն են.
• 1-ին տեղ՝ Նովակ Ռադիվոևիչ, Սերբիա
• 2-րդ տեղ՝ Սուրեն Աբազյան, Հայաստան
• 3-րդ տեղ՝ Ժաննա Խոջայան, Հայաստան
• 3-րդ տեղ՝ Էդուարդո Պիկլեր Ֆրոնզա, Բրազիլիա
• 3-րդ տեղ՝ Դոան Վան Հիեու, Վիետնամ
Առաջին տեղի մրցանակը հանձնեց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, երկրորդ տեղի մրցանակը՝ Սինոպսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսաելյանը և երրորդը՝ Օլիմպիադայի ծրագրի կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն պրոֆ. Վազգեն Մելիքյանը։
Օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (IEEE TTTC) հետ համագործակցաբար: «Սինոփսիս Արմենիան» օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը Վիվա-ՄՏՍ-ն է: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորն է Հայաստան Համահայկական հիմնադրամը:
«Ոգևորիչ է այն, որ անգամ այս դժվարին օրերին մեր երիտասարդ սերնդի ոգին անպարտելի է: Այս օլիմպիադան միավորել է հարյուրավոր պայծառ ուղեղների, ովքեր ստեղծելու և արարելու են ավելի նորարարականը, ավելի լավն ու ավելի հզորը: Տարիներ շարունակ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է օլիմպիադայի իրականացմանն ու նպաստում տեխնոլոգիայի և գիտության զարգացմանը Հայաստանում», - ասել է օլիմպիադայի գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«2006-ին հիմնադրված օլիմպիադայի նպատակներից է մինչև 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետների ճանաչումը, գնահատումն ու ոգևորումը», - ասել է Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ տնօրեն Արմեն Բալդրյանը: «Այս օլիմպիադան կարևոր դեր ունի միկրոէլեկտրոնիկայի կրթության մեջ և խթանում է այս ոլորտի հետագա զարգացումը Հայաստանում և մասնակից երկրներում: Այն նաև մեծացնում է միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը, ստեղծում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք, ինչպես նաև օգնում է գնահատել մասնակիցների գիտելիքների մակարդակը ՝ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար»:
«Մենք ուրախ ենք տեսնել երիտասարդ մասնագետների ոգևորությունն ու խանդավառությունը` մասնակցելու նման մրցույթների: Եվ մեր գերժամանակակից տեխնոլոգիաներն ու առաջատար առցանց հարթակները հնարավորություն են տալիս նման գլոբալ մրցույթներ անցկացնել նույնիսկ այս համաճարակային պայմաններում», - ասել է Օլիմպիադայի ծրագրի կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն պրոֆ. Վազգեն Մելիքյանը։
Մրցանակաբաշխության մասնակիցները փայլուն հնարավորություն ունեցան վայելելու «Արհեստական բանականությունն ավտոմոբիլաշինության մեջ» վեբինարին, որը վարեց NXP կիսահաղորդիչներ ընկերության գործադիր փոխնախագահ դոկտոր Գևորգ Քեշիշյանը: Նման վեբինարները երիտասարդ մասնագետներին մեծ հնարավորություն են տալիս ձեռք բերել առավել արդի տեղեկատվություն Սիլիկոնյան հովտում տեղի ունեցող առաջադեմ տեխնոլոգիական վերջին զարգացումների մասին:
Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կայքը՝ www.microelectronicsolympiad.org:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 15:39
Кавказ - не место слабых людей, здесь невозможно демонстрировать слабость и при этом выживать. Об этом заявил Sputnik Армения духовный пастырь Берда Арам Мирзоян.
-
2024-04-24 10:21
Научно-образовательная общественная организация "Армянский проект", основанная группой армянских ученых и экспертов, распространила заявление, в котором призывает ответственные за судьбу Армении политические силы взглянуть в лицо реальности нависшей над нашей тысячелетней государственностью угрозы, разработать механизмы для урегулирования разногласий между собой и обеспечения реальной политической консолидации, со своей стороны обещая внести свою лепту в вопрос предложения таких механизмов, возможности их применения и реализации.
-
2024-04-23 13:57
"Чтобы получить более четкое представление о том, что делает пашиняновская хунта для ослабления границ Армении, в частности, в плане ликвидации минных полей в Тавуше, было бы полезно ознакомиться с опытом ряда других государств, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.
-
2024-04-23 11:42
Накануне 24 апреля "Джавахкская диаспора России" обратилась с заявлением, в котором говорится:
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: