Последние новости

Բայդենը Թրամփին գերազանցել է ընտրիչների ձայների թվով

ԱՄՆ ընտրիչների կոլեգիան հաստատել է երկրում քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը կդառնա պետության ղեկավարը: Այդ տվյալները ներկայացրել են ամերիկյան առաջատար լրատվամիջոցները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բայդենի օգտին է հանդես եկել արդեն 302 ընտրիչ, իսկ ԱՄՆ գործող նախագահի օգտին՝ 232: ԱՄՆ նախագահ դառնալու համար թեկնածուն պետք է ստանա 270 ձայն:

Դեմոկրատն այս նիշն անցել էր Կալիֆոռնիայում ընտրիչների քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո: «Իրենց ձայները Ջոզեֆ Բայդենի օգտին են տվել 55 [ընտրիչներ], դեմ՝ զրո,- ասել է նահանգի ընտրիչների կոլեգիայի նախագահը: - Քամալա Հարիսի օգտին ձայն է տվել 55-ը, դեմ՝ զրո»: Միակ նահանգը, որտեղ ընտրիչները դեռևս չեն քվեարկել, Հավային է: Բայց դա աարդյունքները սկզբունքորեն չի փոխի:

Թրամփը, որն ընտրություններում իր պարտությունը չի ճանաչում, նոյեմբերի վերջին հայտարարել էր, որ Սպիտակ տունը կլքի, եթե Բայդենի օգտին քվեարկի ընտրիչների կոլեգիան: Դրա հետ կապված այս ընթացակարգը, որը սովորաբար ձևական է համարվում, հիմա գրավում է լրատվամիջոցների մեծ ուշադրությունը:

ԱՄՆ նախագահն ընտրվում է ոչ թե ուղղակիորեն ժողովրդի կողմից, այլ նահանգների, որոնցից յուրաքանչյուրն ունի բնակչության թվաքանակին համամասնական ընտրիչների ձայների քանակ: Նոյեմբերի 3-ի քվեարկությամբ հաստատվել են նրանց լիազորությունները:

Ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքները հունվարի 6-ին պետք է հաստատեն Սենատը և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը: ԱՄՆ հաջորդ նախագահի երդմնակալությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ