«Փաստ». ՀՀ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ ԵՆ ԿԱՆԽԵԼ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՐՇԱՎՆԵՐԸ
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, հատկապես այն երկրներում, որտեղ մեծ է հայ համայնքը և հայկական լոբբիստական խմբերի ազդեցությունը պետական ապարատի ու կառավարող շրջանակների վրա։ Վերջին օրերին Սփյուռքի բազմաթիվ կառույցներ, բողոքի ակցիաներից զատ, հանդես եկան Փաշինյանի հրաժարականի պահանջ պարունակող հայտարարություններով:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս փաստը Հայաստանի գործող իշխանությունները բավականին ցավոտ են ընդունել։ ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին 3-4 օրերի ընթացքում եվրոպական մի շարք երկրներում ՀՀ դեսպաններին հատուկ հանձնարարական է տրվել, որպեսզի ջանքեր գործադրեն՝ կանխելու Փաշինյանի դեմ ուղղված այդ արշավները։
Մասնավորաբար, դեսպաններին հորդորվել է հանդիպել տեղի հայ համայնքի ղեկավարների, բիզնես շրջանակների հետ, համոզել նրանց։ Ի դեպ, մեր տեղեկություններով, որոշ երկրների դեսպաններ մտահոգություն են հայտնել, որ իրենց ազդեցությունը համայնքի վրա բավական փոքր է, սակայն իշխանությունները պնդել են, որ ամեն գնով հասնեն դրական արդյունքի, հակառակ դեպքում՝ «տեղները կզիջեն այլոց»»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 11:53
Не дождавшись окончания процесса уступок территорий, обещанных правительством РА на первом этапе, Азербайджан уже напоминает о других своих ожиданиях: коридоре, конституционных изменений и решения о разоружении. Об этом пишет секретарь оппозиционной фракции «Честь имею» НС РА Тигран Абрамян.
-
2024-04-25 11:48
Летний воинский призыв пройдет в Армении с 29 апреля по 31 июля. Постановление об этом было принято на заседании правительства в четверг.
-
2024-04-25 11:44
Президент Азербайджана Ильхам Алиев, как и младотурки, выражает ненависть к армянам, как к этнорелигиозной группе – древнему народу, тесно связанному со своей христианской идентичностью, считает директор Института Лемкина по предотвращению геноцида Элиза фон Йоден-Форге.
-
2024-04-25 11:42
В школах Киранца, Воскепара, Баганиса бойкотируют занятия. Как сообщили "ФактИнфо", дети вместе со своими родителями участвуют в акции неповиновения.