Последние новости

Անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան ՊՆ-ի դիմաց (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Արցախյան պատերազմում անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի ՊՆ-ի դիմաց, տեղեկացնում է News.am:

 


«Մենք ուզում ենք Օնիկ Գասպարյանի (ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ-խմբ) հետ հանդիպենք, հասկանանք՝ մեր հարցի լուծումը երբ է: Այս հարցի պատասխանն արդեն 55 օր մեզ տանջում է, ու մենք ուզում ենք հասկանալ, թե մեզ երբ կընդունի և երբ կստանանք մեր հարցի պատասխանը: Ամբողջ Հայաստանում և անհատների, և պաշտոնյաների, և պետական մարմինների դիմել ենք: Հայաստանում մեկը չկա, որ դիմած չլինենք: Հիմա մնացել է ամբողջ Հայաստանում Օնիկ Գասպարյանի հետ հաանդիպումը: Ուզում ենք իմանալ՝ ինքը կկարողանա՞ մեզ ընդունել և հարցին լուծում տալ»,-ասաց անհետ կորած զինվորներից մեկի ծնող Անահիտ Ադոյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր արել ըմբռնումով մոտենալ, համբերատար գտնվել, ակցիայի մասնակիցն ասաց. «Ասելը շատ հեշտ է: Հլա մի հատ ծնողի մտքով մտածենք: Եթե մարդիկ իմանան, որ գերի են իրենց որդիները, այդ սպասումը գուցե մի ուրիշ տեսակ լինի: Իսկ երբ նորոշ վիճակ է, դա ուրիշ է: Հա, սպասենք, բայց ինչքա՞ն, մինչև երբ»:

Նա հավելեց, որ նախօրեին գերությունից վերադարձած 44 զինծառայողներից մեկը հենց այն զորամասից է, որտեղ ծառայել են իրենց որդիները. «Մեր այդ զորամասում 17-ը քիմիկներ են, 17-ը մոբեր են, 6-ը հետախուզությունն է և մեկը՝ ավտոբուսին վարորդը: վերադարձածը մոբերից է»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ