Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը․ Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի, տեղեկացնում է News.am-ը։
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի որոշման դեմ Երևանում սկսված բողոքի ակցիաներին զուգահեռ ընդդիմադիրների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու, ապա նաև՝ Փաշինյանի ենթադրյալ սպանությունը նախապատրաստելու հատկանիշներով։
Մի քանի տասնյակ ընդդիմադիր և հասարակական գործիչ ձերբակալվել է, որոնցից մի մասին նաև մեղադրանքներ են առաջադրվել օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու ու անցկացնելու, իսկ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին և Աշոտ Ավագյանին, նույն ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին նաև իշխանության յուրացման, Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստման, ապօրինի զենք զինամթերք պահելու համար ու նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացվել դատարաններ, որոնք մերժվել են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 05:22
Заявления властей Армении в контексте Геноцида армян настолько синхронизированы с турецкой политикой отрицания, что президент Турции позволяет себе подобным образом говорить об Армении и диаспоре. Об этом в беседе со Sputnik Армения заявил декан факультета востоковедения ЕГУ, тюрколог Рубен МЕЛКОНЯН.
-
2024-04-24 19:40
Участники акций протеста в Тавуше готовы к задержаниям и арестам, сказал Sputnik Армения глава Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, комментируя разгон акции на дороге Айрум-Баграташен.
-
2024-04-24 19:39
Президент США Джо Байден подписал закон о помощи зарубежным союзникам, включая Украину, сняв последнее юридическое препятствие для возобновления поставок туда американских вооружений. Об этом американский президент заявил в телеобращении.
-
2024-04-24 19:36
Межгосударственная дорога в Грузию на участке Киранц по-прежнему закрыта. Люди здесь ночуют уже несколько дней.