Последние новости

Միխայիլ Պիոտրովսկին՝ Արցախի մշակութային հուշարձանների պահպանության մասին

Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին դիմել է մանիֆեստով՝ կապված հետպատերազմյա շրջանում Արցախի մշակութային հուշարձանների պահպանության հետ: Ակադեմիկոսն առաջարկում է պատմամշակութային ժառանգության վիճակի գնահատման մոնիթորինգ կազմակերպել:

«Պետք է հուշարձաններին սպառնող «ցաոտ կետեր» գտնել և շատ խոսել ու գրել այդ մասին: Պետք է ուշադրության կենտրոնում պահել Դադիվանքի և Գանձասարի վանքերը, ուշադիր լինել Ղարաբաղում մզկիթների հանդեպ: Եվ առանց էմոցիաների պատմել, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում այդ հուշարձանների հետ»,-ասել է նա «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:

Պիոտրովսկին կարծիք է հայտնել, որ գործընթացը վերահսկել կարող են Ռուսաստանի քաղաքական ուժերը, կովկասյան և մերձկովկասյան երկրները: Սակայն կարևոր է նաև միջազգային մշակութային ինստիտուտների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Թանգարանների միջազգային խորհրդի, Մշակութային ժառանգության պահպանման և ռեստավրացիայի միջազգային հետազոտական կենտրոնի ուշադրությունը:

«Ես գրել եմ նաև Հուշարձանների համաշխարհային հիմնադրամին (WMF), որում հարց եմ ուղղել, թե ինչպես և ինչ է հնարավոր անել Կովկասում»,-նշել է Էրմիտաժի տնօրենը:

Պիոտրովսկին հավելել է, որ ռիսկի գոտում են հատկապես գերեզմանները և հնագույն բնակավայրերի պեղումների վայրերը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ