Последние новости

Սաթենիկ Խլղաթյան․ Չեմ տեսել որևէ մեկը գա, մի զոհվածի ծնողի ձեռք սեղմի

Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո գտնվող ֆեյքերը, որքան էլ փորձեք վարկաբեկել սևազգեստ մայրերին ու այրիներին՝ չեն կարողանալու, ասուլիսում ասաց Սաթենիկ Խլղաթյանն, ում ամուսինը զոհվել է Արցախյան պատերազմում, տեղեկացնում է Aysor.am:

«Մտածել եմ, որ գոնե մեկ անգամ մարդ կգտնվեք ու ֆեյքերի խմբին կասեք, որ զոհվածի ընտանիքին հանգիստ թողնեն: Դուք էլ չեք հասկանում սևազգեստ մայրերի արժեքը», - դիմելով վարչապետին՝ ասաց տիկին Սաթենիկը:

Նա տեղեկացրեց նաև, որ իր որդին վիրավոր է, իսկ քույրերի երեխաները զոհվել են այս պատերազմում:

Սաթենիկ Խլղաթյանը նաև ընդգծեց.

«Վարչապետը հիշել է, որ 3 ամիս հետո կարող է Եռաբլուր գնալ: Եռաբլուրի գրեթե բոլոր հուղարկավորություններին մասնակցել եմ, չեմ տեսել իրենցից որևէ մեկը գա, մի զոհվածի ծնողի ձեռք սեղմի: Ասի՝ քո որդին զոհվեց հանուն... ինչի, որ ես հող հանձնեմ: Ներողություն եմ խնդրում, որ ձեր որդին զոհվեց, որ ես հողերը հանգիստ հանձնեմ»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ