Последние новости

ԺՈՂՈՎՈՒՐԴ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ. ԿՈՆՍԵՆՍՈՒՍ, ՄՈԲԻԼԻԶԱՑՈՒՄ, ՏՈՏԱԼ ԳՈՐԾԱԴՈՒԼ…

«Ոչ թե բերման են ենթարկում, այլ տարման»

2008թ. մարտի 1-ին գործող քաղաքականության հարթակներում Փաշինյանի առաջին ելույթներից մեկը հանգեցրեց 10 քաղաքացիների մահվան։

Սա նորագույն պատմության մեջ միակ դեպքն էր, երբ հայկական ընդդիմությունը ոչ թե քայլում էր իր կողմնակիցների առջևից, այլ թաքնվում նրանց թիկունքում։ Սպանվածների մեջ չկա նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանին սատարած կուսակցությունների ոչ մի ներկայացուցիչ։ Փաշինյանն այն ժամանակ հանդես եկավ հրահրողի դերում, դրա համար էլ, դառնալով վարչապետ, անմիջապես 30-ական միլիոն դրամ վճարեց զոհվածների ընտանիքներին։

Վարչապետի աթոռին Փաշինյանի գտնվելը նշանավորվեց կորոնավիրուսի տարածմանը նրա ցուցաբերած ժամանակավրեպ արձագանքով, ինչը հանգեցրեց մեծաթիվ մահերի՝ անատոմիական հերձման արգելանքի պայմաններում. այլ կերպ ասած՝ մեր երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը ճշգրիտ պարզել անհնար է։ Պաշտոնական տվյալներով՝ այսօրվա դրությամբ խոսքն ավելի քան 3 հազար մարդու մասին է։ 5 հազար զինվորականներ ու կամավորներ զոհվեցին Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում։ Կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից մեկ ամիս անց զոհվածների ցուցակները դեռ շարունակում են համալրվել։ «Պողոսների» գլուխը թլսորում են, թե իբր՝ ստորագրելով կապիտուլյացիայի խայտառակ հայտարարությունը, Փաշինյանն այդպիսով, իբր, հազարավոր կյանքեր է փրկել։ Սկզբում խոսում էին 20 հազարի մասին, հետո՝ 25 հազարի, հիմա վարչապետի քարոզչամեքենան նշում է 30 հազար թիվը։

«Հայրենիքի փրկության շարժման» փողոցային ակցիաներն ավարտվում են քաղաքացիներին զանգվածայնորեն բերման ենթարկելով ոստիկանության բաժիններ, թեև, ինչպես հայտարարեց նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Արման Սաղաթելյանը, խոսքն ավելի շուտ «տարման ենթարկելու» մասին է, քանի որ ոստիկանները վրա են տալիս խմբով, բռնում ակցիայի մասնակցի ձեռք ու ոտքից և տանում ոստիկանական մեքենա։

Կաթողիկոսները ժողովուրդ չե՞ն

Ակնհայտ է, որ կառավարման 2,5 տարիների ընթացքում Փաշինյանը Հայաստանին ու Արցախին բերեց միայն մարդկային ու տարածքային կորուստներ։ Իսկ հիմա ողջ աշխարհի հայերը զբաղված են նրանով, որ համոզում են նրան հեռանալ պաշտոնից, ի սեր Աստծո, բառիս բուն իմաստով։

«Իմ քայլը» խմբակցությունից Նիկոլի զինակից Արմեն Խաչատրյանը հայտարարեց, թե իբր՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն չեն կարող խոսել ժողովրդի անունից: Տրամաբանությունը հասկանալի է. ըստ Նիկոլի համախոհների, ժողովրդի անունից կարող են խոսել միայն պարոն Սորոսի հինգերորդ շարասյունը, տրանսվեստիտ Կարաբինան և ողջ ԼԳԲՏ-հանրությունը, ինչպես նաև Լենա Նազարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանը և մեր արդի ժամանակների այլ հրապարակային անձինք:

Ի դեպ, բառացիորեն օրերս Սիմոնյանը մի փորձաքար նետեց, հայտարարելով, թե իշխանությունները պատրաստ են քաղաքական քննարկումներ սկսել ընդդիմադիր ուժերի հետ՝ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ։

«Հայրենիքի փրկության շարժումը», որի շարքերում արդեն ոչ թե 17, այլ 22 քաղաքական ուժեր են, այդ խայծը կուլ չտվեց։ Նա չի պատրաստվում բանակցություններ վարել դավաճան վարչապետի և խորհրդարանական մեծամասնության հետ, շարժումը պնդում է Փաշինյանի անվերապահ հրաժարականը և լիազորությունների փոխանցումն անցումային կառավարությանը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Շարժումը համակարծիք է մեկ տարուց ավելի շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու աննպատակահարմարության վերաբերյալ Մանուկյանի դիրքորոշմանը: Կապիտուլյացիայից հետո, տնտեսական կաթվածահարության պայմաններում, չլուծված սոցիալական խնդիրների կույտի ծանրության տակ չի կարելի զբաղվել միջկուսակցական պայքարով։ Հասարակությունը պարզապես չի դիմանա նման ծանրաբեռնվածությանը։ Այսօր այն գտնվում է խորագույն ապատիայի և ստրեսի վիճակում։ Փաշինյանի կողմնակիցները պնդում են, որ քանի դեռ վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս չի եկել ավելի քան 300 հազար մարդ, փողոցային ակցիաների համաժողովրդական բնույթի մասին խոսել չի կարելի:

Ճգնաժամը խորանում է օրըստօրե

Այլ կերպ ասած՝ Փաշինյանի թիմը կարծում է, թե ամեն ինչ հրաշալի է ընթանում, ոչ մի ճգնաժամ չկա, և վարչապետի հրաժարականի հիմքեր էլ չկան։

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ» ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ ՄՏԱԴԻՐ Է շարունակել փողոցային ակցիաները. բացառված չէ, որ մետրոպոլիտենի գործունեության ժամանակավոր դադարեցումից հետո ընդդիմությունը հանդես գա բոլոր ձեռնարկությունների, այդ թվում՝ հասարակական տրանսպորտի տոտալ գործադուլի կոչով։

Ձևավորումից հետո հակաճգնաժամային կառավարությունը պետք է, առաջին հերթին, լուծի հետպատերազմյան բնույթի հարցերը. ժամանակավոր կացարանով ապահովի փախստականներին, հստակեցնի սահմանների հարցերը, սոցիալական օգնություն հատկացնի վիրավորներին և զոհվածների ընտանիքներին, կարգի բերի ընտրական օրենսդրությունը և միայն դրանից հետո ձեռնամուխ լինի վաղաժամկետ ընտրարշավի կազմակերպմանն ու անցկացմանը։ Այս դիրքորոշմանը համամիտ են բոլորը՝ բացառությամբ Նիկոլի և «Իմ քայլը» խմբակցության առանցքային կերպարների։

Կաթողիկոսները, ԳԱԱ նախագահությունը, ԵՊՀ գիտխորհուրդը, Սփյուռքի տասնյակ կազմակերպություններ, բուհեր, գիտության ականավոր գործիչներ, ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ, Արցախի առաջին ազատամարտի մասնակից գեներալներ, «Արժանապատիվ բուժաշխատողների միությունը», 22 կուսակցություներ, 7 մարզերի համայնքներ, փողոցային բողոքի ակցիաների հազարավոր մասնակիցներ. սա, Նիկոլի ու իր շրջապատի կարծիքով, ժողովուրդը չէ։ Հանգստյան օրերին տեղեկություններ հայտնվեցին ոստիկանության ծառայությունից սպաների հեռանալու մասին։ Այդ ծառայությունը, հիշեցնեմ, գլխավորում է Փաշինյանի մտերիմ ընկեր Վահե Ղազարյանը, իսկ այ ԱԱԾ ղեկավարը, ըստ երևույթին, արդեն վստահություն չի ներշնչում Փաշինյանին։ Բացառված չէ, որ առաջիկայում այդ պաշտոնում կրկին նոր մարդ հայտնվի…

Կոնսենսուս և մոբիլիզացիա

Փաշինյանը տենդագին փնտրում է ճգնաժամից դուրս գալու ուղիներ, նա մինչև վերջին պահը կդիմադրի «Հայրենիքի փրկության շարժման» պահանջին, նրա քարոզչամեքենան ամեն օր քաղաքացիների գիտակցության մեջ է մտցնում այն թեզը, թե կառավարության հրաժարականը պահանջում են միայն նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք որոշել են օգտվել կապիտուլյացիայից ու ռևանշ վերցնել։

Վարչապետի պաշտոնում Փաշինյանի մնալու ամեն օրը լոկ խորացնում է ճգնաժամը, տնտեսական կանխատեսումները վկայում են այն մասին, որ իրավիճակն անհետաձգելի միջոցների կարիք ունի, մինչդեռ վարչապետի աթոռին նստած մարդն այսօր մտահոգ է միայն նրանով, որ ամեն գնով պահպանի իշխանությունը: Մնացած ամեն ինչի, այդ թվում՝ ժողովրդի ու պետության ճակատագրի վրա նա թքած ունի։

Մինչ ընդդիմությունը մոբիլիզացնում է ժողովրդին պայքարի, Փաշինյանը մոբիլիզացնում է վարչական ռեսուրսն ու ուժայիններին։ Նա չի ուզում տեսնել, որ նոյեմբերի 9-ից հետո երկիրն անցում է կատարել «կոնսենսուս մինուս 1» իրավիճակից, երբ խոսքը քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին էր, դեպի «ժողովուրդ մինուս Նիկոլ» իրավիճակ։ Ժողովուրդը կոնսենսուսի է եկել վարչապետի հրաժարականի առնչությամբ։ Այս իրավիճակից կա միայն մեկ ելք...

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…

    • ЗАПАД НАМ НЕ ПОМОЖЕТ, И ГОВОРИТ ОБ ЭТОМ ОТКРЫТЫМ ТЕКСТОМ!
      2024-04-18 10:10

      Европа готова предоставить РА вооружения оборонительного характера, которыми невозможно воевать, зато они сгодятся для разгона массовых акций с требованием отставки Пашиняна. Обещанные в Брюсселе миллионы рассчитаны на поступление в течение 4 лет, хотя в 2026 г. в РА должны состояться очередные парламентские выборы. Нет ни малейшей гарантии, что по их итогам Пашинян вернется в кресло премьер-министра, ибо ГД может сформировать большинство в новом парламенте только ценой тотальных фальсификаций и массового надругательства над волеизъявлением граждан.

    • "ПЛАЧ" В КОНЦЕ ИСТОРИИ…
      2024-04-17 12:38

      Карен Саркисян, который представляется социологом-аналитиком, сказал в эфире одного из телеканалов власти: "Пришло время закрыть какой-то там "Дом Достоевского" и "Дом русской книги"". Лидер карликовой партии христианских демократов Левон Ширинян в эфире другого телеканала власти объявил, что "армянам следует избавиться от всего истинно русского", например, от писателя Достоевского, который был "настоящим русским". На Украине пошли дальше господина социолога, там просто сожгли книги на русском языке, а Достоевский никогда не был "настоящим русским", отец великого писателя был литовцем по фамилии Достаускас.

    • РЕШЕНИЕ ОДНО: ВЕСЬ НАРОД ДОЛЖЕН ВЫЙТИ НА УЛИЦУ!
      2024-04-16 11:01

      26 апреля 2018 г. с трибуны митинга на площади Республики Пашинян произнес знаковую фразу: "Или я буду избран премьером по требованию и предложению народа, или в Армении, вообще, не будет избран премьер-министр!" 6 лет спустя эта фраза звучала бы так: "Или я останусь на посту премьера Армении, или не будет самой Армении!"






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։