Последние новости

ՀՀ ՊՆ-ն պարզաբանումներ է սպասում Արցախի ՊԲ–ից հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ

Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։

Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Այսօր ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ ևս 100 հայ է գերեվարվել` նշելով, որ Պաշտպանության բանակը այդ տեղեկությոնները չի հաստատել։

«Ուստի չեմ բացառում, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։ Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահ զորախումբն ակտիվ աշխատում են լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով», – նշել է Պողոսյանը, տեղեկացնում է Newsarmenia.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ