Последние новости

Ամասիա համայնքապետ․ 20 պաշտոնյայի շրջափակման մեջ գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն չունեմ

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Շիրակի մոտ 20 պաշտոնյա, որոնք կամավորագրվել էին հայրենիքի պաշտպանության համար, Շուշիի Հին Շենի մոտակայքում շրջափակման մեջ են հայտնվել։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ, որը նշեց, որ 20 պաշտոնյաների շրջափակման մեջ հայտնվելու վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն չունի, լրատվամիջոցներից է իմացել այդ մասին «Տեղեկություն ստացել եմ միայն լրատվությունից, բայց ո՛չ զինկոմիսարիատից, ո՛չ էլ որևէ տեղից պաշտոնական հաղորդագրություն չունեմ»,-նշեց Ջեմմա Հարությունյանը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ շրջափակման մեջ հայտնվածների մեջ է նաև Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական պատասխանատու Վահրամ Սաղաթելյան, ում հետ Ամասիայի համայնքի ղեկավարը կես ժամ առաջ է զրուցել

«Նա կամավոր գնացել էր սահմանները պաշտպանելու։ Կես ժամ առաջ եմ խոսել նրա հետ, ասաց՝ նստած են։ Ասում են՝ լավ են, նորմալ է ամեն ինչ։ Չեմ կարող ասել՝ այս պահին շրջափակման մեջ են թե ոչ, որովհետև ինձ այդ մասին չեն տեղեկացրել, ուղղակի խոսել եմ, ասել են, որ լավ են։ Բայց շրջափակում է, թե ինչ վիճակ է, ոչինչ չեն ասել»,-ասաց Ամասիայի համայնքի ղեկավարը։

«Փաստինֆո»-ն փորձեց կապ հաստատել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ