Последние новости

Բեգլարյան. Խծաբերդ գյուղի մոտ անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած ստորաբաժանում

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայ նոր ռազմագերիների վերաբերյալ տեղեկության շուրջ կապ է հաստատել մի շարք մարմինների ու տեղում գտնվող որոշ զինծառայողների հետ:

«Ըստ իմ հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, բարձր հավանականությամբ որն էլ երևում է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում»,– Facebook—ի իր էջում գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia:

Նրա խոսքով` բացարձակ անընդունելի է այս միջադեպը, որը պետք է արագորեն ու խստորեն քննվի իրավապահ մարմինների կողմից՝ պարզելու համար բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը:

ԱՀ և ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ: Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ