Последние новости

Հարությունյանը հայտարարել է, որ պատերազմը հնարավոր էր դադարեցնել ավելի շուտ ավելի լավ պայմաններով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է այս 44-օրյա պատերազմի հետ կապված երեք հիմնական հարցերին ու դրանցից բխող քննադատություններին։

Ինչպես նա նշել է այսօր ժողովրդին ուղղված իր ուղերձում, այս 44-օրյա պատերազմում կան երեք հիմնական հարցեր ու դրանցից բխող քննադատություններ։

«Առաջինն այն է, թե արդյոք ճիշտ էր պատերազմը կանգնեցնել նոյեմբերի իննին այդ պայմաններով, և այդ հարցին անկեղծորեն պատասխանել եմ քանիցս, որ այդ պահին այլընտրանքն ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներն էր, ընդհուպ՝ լրիվ հայրենազրկումը», – նշել է Հարությունյանը։

Նրա խոսքով, երկրորդ հարցն այն է, թե արդյոք հնարավոր չէր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով, իսկ երրորդը, թե արդյոք հնարավոր չէր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին:

«Վերջին երկու հարցերի պատասխաններն էլ դրական են, սակայն մանրամասներին կանդրադառնամ մեկ այլ առիթով...», – նշել է Արցախի նախագահը, տեղեկացնում է Newsarmenia.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ