Последние новости

Պետդեպը հայտարարել է Ղարաբաղում Ռուսաստանի պատճառով «ապակայունացման ռիսկի» մասին

ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմաքաղաքական հարցերով օգնական Կլարկ Կուպերը պնդում է, որ Ռուսաստանի ներկայությունը ենթադրում է ապակայունացման ռիսկ Լեռնային Ղարաբաղի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մամուլի ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողը հարցրել էր Կուպերին՝ ինչպես է ԱՄՆ-ը մտադիր օգնել տարածաշրջանի երկրներին հակազդել ռուսական ազդեցությանը:

«Դուք նկատել եք, որ ես միանշանակ համաձայն եմ այդ դիտարկման հետ, որ այնտեղ, որտեղ կա ռուսական ներկայությունը, կա ապակայունացման ռիսկ, եւ, իհարկե, մարտահրավեր բոլոր պետություններին ու կողմերին, որոնք այդտեղ (տեղի ունեցողին) մասնակից են»,-պատասխանել է Կուպերը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կողմ է խաղաղ բանակցությունների անցկացման եւ դրանցում Մինսկի խմբի մասնակցության անհրաժեշտությանը, ինչպես նաեւ լրացուցիչ ուշադրություն է դարձնում հումանիտար հարցերին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ