«Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթում որեւէ տառ չկա Սյունիքի մասին». Արփինե Հովհաննիսյան
Այս պահին Սյունիքի մարզում չափազանց կարեւոր իրադարձություն է տեղի ունենում, որն ամբողջությամբ հակասում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտին, այնտեղ որեւէ բառ չկար Կապանի եւ Սյունիքի մարզի մնացած տարածքների հետ կապված։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, «Առանց Նիկոլ Հայաստան» երթի ժամանակ ասաց «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Նիկոլ Փաշինյանը կառչում է աթոռին, որպեսզի ավարտին հասցնի իր դավաճանական ծրագիրը: Երբ ասում էր՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա անամոթաբար շանտաժի էր ենթարկում մի ողջ ժողովրդի, հիմա էլ ասում է՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի լինի: Մենք հավաքավել ենք այստեղ, որ դավաճանին ասենք՝ Հայաստանն առանց քեզ ապրելու է: Դու ամեն անգամ Հայաստանը մոտեցնում ես ավելի մեծ անդունդի»,- նշեց նա:
Արփինե Հովհաննիսյանի կարծիքով` քանի որ եռակողմ հայտարարությունում նշված չէ Սյունիքի տարածքները հանձնելու մասին, ՀՀ իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցի՝ պարզելու, թե ինչու են հանձնվում Սյունիքի տարածքները:
«Պետք է պարզել, թե ինչու են հանձնվում Կապանի հարակից տարածքներն ու գյուղերը, ինչո՞ւ է մինչեւ ժամը 5-ը թուրքը մեզ ժամանակ տվել, եթե դա գրված չէ այդ պայմանագրում, ի՞նչ դավաճանական ակտ է կատարվում եւ հետեւաբար այս շրջանակներում դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին, Արթուր, դու տղամա՞րդ ես, ՀՀ քաղաքացի՞ ես, օրինակարգի պաշտպա՞նը, դու պետք է հետեւես այն պատվախնդիր դատախազներին, ովքեր լքում են համակարգը, որովհետեւ չեն ուզում ծառայել դավաճանին, քո անմիջական պարտավորությունն է անհապաղ պարզել` ինչո՞ւ է նա թուրքին հանձնում Հայաստանը»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 11:04
Директор института ЕАЭС Владимир Лепехин прокомментировал Alpha News вопрос исторической памяти и ответственности Турции за Геноцид армян в Османской империи.
-
2024-04-25 11:03
Жители села Киранц в Тавуше перекрыли мост, который планируется передать Азербайджану в рамках процесса делимитации.
-
2024-04-25 11:02
Перспективы развития военно-технического сотрудничества между Арменией и Чехией обсуждались в Минобороны РА на встрече замминистра оборонного ведомства Карена Брутяна с гендиректором агентства промышленного сотрудничества МО Чехии Радкой Кондерловой. Об этом сообщает пресс-служба армянского оборонного ведомства.
-
2024-04-25 09:29
Соединенные Штаты приветствуют начало процесса делимитации границы между Азербайджаном и Арменией. Об этом заявил первый заместитель пресс-секретаря Госдепартамента США Ведант Патель, ссылавшись на ранее опубликованное сообщение госсекретаря США в соцсети Х.