Последние новости

Իրավիճակը խաղաղապահ գործողությունների իրականացման շրջանում (17․12․2020 դրությամբ)

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման նոր քարտեզ է հրապարակել։ Նախորդ քարտեզը հրապարակվել էր դեկտեմբերի 15-ին։

Նոր քարտեզում Լաչինի միջանցքը նշված է որպես առանձին գոտի։ Նախորդ քարտեզներում նման բան չի եղել։

Դատելով թարմացված քարտեզից՝ հյուսիսում ռուս խաղաղապահների զորախմբի պարեկման շրջանի մեջ է ներառվել նոր՝ ոչ մեծ տարածք Մարտակերտի ուղղությամբ։

Սահմանների աննշան փոփոխություն են կրել նաև Ասկերանի ու Մարտունի շրջանները, բայց ի տարբերություն հյուսիսի, այստեղ հակառակորդը մոտեցրել է իր դիրքերը հայկական դիրքերին։ Մասնավորապես, շփման գիծն ավելի է մոտեցել Մարտունի քաղաքին, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ