Последние новости

Այսօր Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով ու մոմերով երթ դեպի «Եռաբլուր»

Իրականում այս պայքարը դժվարին է, պահանջվում է մեր ամեն մի հայրենակցի մասնակցությունը. Ամեն օր մեր հայրենակիցները ոտքի են ելնում, որովհետև ավելի են համոզվում, որ այն, ինչ անում է վարչապետի աթոռին նստածը, դավաճանություն է, երկիրը թշնամուն տալ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ավարտին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ իրենց շարքերն ամեն օր ընդլայնվում են:

 

       
     

«Առանց Նիկոլ Հայստանի հասնելու համար հայտարարվել է երեքշաբթի ժամը 12-ից ողջ երկրով գործադուլ, դասադուլ: Երեքշաբթի ժամը 12-ին Հանրապետության հրապարկում լինելու է այն վճռական հեռացման պահանջը, որից հետո Հայաստանը դառնալու է առանց Նիկոլ Հայաստան»,-ասաց նա, տեղեկացնում է News.am:

Գեղամ Մանուկյանը հավելեց. «Դեկտեմբերի 18-ին Գարեգին Նժդեհի հրապարակում հավաքվում ենք ժամը 18.30-19.00-ն՝ ջահերով ու մոմերով, շարժվելու ենք մեր պայքարի, մեր հաղթանակների, ցավոք նաև մեր պարտության սրբավայր «Եռաբլուր»: Լինելու է լուռ հիշատակի, մեր հերոսների հիշատակի խնկարկման երեկո: Շաբաթ օրը Ազատության հրպարակում ժամը 15.00-ին լինելու է կարճատև հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է հոգեհանգստյան կրգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, հերոսների»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ