Последние новости

Հայտնաբերվել է 35 հայ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացիական անձի մարմին

Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացիական անձի մարմին: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ մանրամասնելով, որ քաղաքացիական անձը տարեց կին է, ում մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում:

«Որոնողական աշխատանքները այսօր՝ դեկտեմբերի 18-ին, շարունակվում են Ներքին Ճարտարի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի հատվածներում: Որոնողական աշխատանքներին մասնակցում են անհետ կորածների հարազատներն ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորները»,- տեղեկացրեց Թադևոսյանը։

Նա հավելեց, որ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 969 զոհված զինծառայողի մարմին:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ