Последние новости

Պուտին․ Ղարաբաղի հակամարտությունն ավելացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումն ավելացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկերը:

«Մենք բոլորս անհանգստացած էինք Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության կապակցությամբ, որում ներգրավված են ԱՊՀ անդամ պետությունները ՝ Ադրբեջանն ու Հայաստանը», - ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը տեղի է ունենում տեսակոնֆերանսի ռեժիմով:

Նա նշել է, որ «տեղի ունեցած մարտերը հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, սրել են Անդրկովկասի առանց այդ էլ բարդ իրավիճակն ընդհանուր առմամբ, ավելացրել են ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը»:

Ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, որն անցնում է տեսակոնֆերանսի ռեժիմով, նա հայտնել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը հետևողականորեն իրականացվում է, ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չսրվի:

«Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու, լիակատար հրադադարի հասնելու և կայունացման գործընթաց սկսելու համար։ Այդ պատճառով մենք ձգտում էինք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում, մասնավորապես դրա համանախագահների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին»,-ասել է Պուտինը։

Նրա խոսքով` կարևոր է, որ եռակողմ հայտարարությունն ընդհանուր առմամբ հետևողականորեն իրականացվում է։

«Շփման գծի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ, որպեսզի կանխեն իրավիճակի նոր սրացումը»,-ասել է Պուտինը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ