Последние новости

ՊՆ-ն պնդում է որ նախարարը գաղտնի փաստաթուղթ չի ստորագրել

Ռուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որն ամրապնդելու է Սյունիքի սահմանների անվտանգությունը։ ՊՆ նախարարը չէր կարող ստորագրել որևէ գաղտնի փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին Պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք, որ քիչ առաջ տելեգրամյան ալիքներում տեղեկություն տարածվեց, որ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին:

ՊՆ-ից նշում են, որ նախարարը գաղտնի փաստաթուղթ չի ստորագրել, սակայն, փաստացի հաստատում են, որ ռուս սահմանապահներն են ապահովելու Ադրբեջանի հետ շփման գծի երկայնքով ՀՀ սահմանների անվտանգությունը։ Նույն աղբյուրը վստահեցնում է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ ևս լինելու են։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ